Ֆեյսբուք 

Քաղաքական կեղտոտ խաղերում Սաակաշվիլին ու նրա թիմակիցները կրկին շահարկում են Վահագնի անունը

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Միխեիլ Սաակաշվիլու իշխանությունը ժամանակին վրաց ժողովրդին ահաբեկելու և նման ճանապարհով սեփական իշխանությունն ուժեղացնելու «գործոններ» էր հորինել։ Կեղծ վտանգներ էին հորինում և պայքարում այդ «վտանգների» դեմ։ Հաճախ` նաև հաղթում, որպեսզի վրաց հանրությունը համոզվի դոնքիշոտյան այդ իշխանության արդյունավետության մեջ։


Մարդկանց ահաբեկելու այդ քաղաքականության զոհերից մեկն էլ իմ լավ ընկեր Վահագն Չախալյանն էր։ Բարեբախտաբար, Աստված նրան հետագայում հնարավորություն տվեց բոլորի աչքի առջև ստորացնել Սաակաշվիլուն և բացահայտել նրա վախկոտ և սուտ բնույթը։ Բայց, ինչպես երևում է, Սաակաշվիլուն այնուամենայնիվ հաջողվել է վրաց հանրության շրջանում` ի դեմս Չաախալյանի, ձևավորել հերթական շատ վախենալու միֆը։ Եվ հիմա Սաակաշվիլին օգտագործում է այդ միֆը Վրաստանի ներկայիս իշխանություններին վարկաբեկելու և նրանց դեմ սոցիալական ընդվզում ձևավորելու համար։


Քաղաքական այդ կեղտոտ խաղերում Սաակաշվիլին ու նրա թիմակիցները կրկին շահարկում են Վահագնի անունը։ Երեկ վրացական մամուլում Չախալյանի մասին դարձյալ կեղծ լուրեր են տարածվել։ Սաակաշվիլին փրփուրներից է կախվում` էլ ավելի բացահայտելով իր ոչնչությունը։ Վստահ եմ, վրաց ժողովուրդն ու իշխանությունները, շատ ադեկվատ կարձագանքնեն ահաբեկչության այդ ձևին։ Ճիշտ այնպես, ինչպես արդեն արձագանքել է ինքը` Վահագն Չախալյանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից