Ֆեյսբուք 

Ցնցված էի «Երեւանն է խոսում» հաղորդման շեշտադրումներից. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Ժամեր առաջ կատարելապես շոկի մեջ էի, երբ հայտնաբերեցի, որ Արմնյուզ հեռուստաընկերության «Երեւանն է խոսում» թոք-շոու թեման օրենքով գողերն են...  Պարզվեց, հրավիրել են ինչ-որ տիկնոջ, որը պատմում էր, թե ինչպես է ժամանակին հանդիպել Սվո Ռաֆին, Յապոնչիկին, Հարութիկին ու չգիտեմ էլ ում... ինչ նվերներ է ստացել նրանցից, ինչ պատվոգրեր է ստացել գողերի հոգեբանությունն ուսումնասիրելու համար:

Ցնցված էի հաղորդման շեշտադրումներից... գողերն էլ մարդ են, հասարակական կյանքում գողական աշխարհը պարտադիր ու անխուսափելի է, բա գիտե՞ք` որոշ օրենքով գողեր ինչեր են արել Հայաստանի ու Արցախի համար.... Ու ծափեր, ծափեր ամեն մի մտքի գոհարից հետո:


Այս մի հաղորդման հետ չեմ կարող հաշտվել երբեք... Սա ուղղակի գողական կյանքի քարոզ էր.. Սա վերջերս Հայաստանում գողերի անթաքույց հավաքի լեգիտիմացում էր, պատկան մարմնների անգործության արդարացում էր.... Ո՞վ էր այդ տիկինն ու մյուսները, որ դրանց եթեր էիք կանչել, ովքեր էին մյուսները, որ թեմայով խոսում էին ու ձեռքի հետ էլ գովում թե գողական կյանքը, թե դրա հոգեբանությանը ծանոթացող տիկնոջ վարքագիծը.... Շատ անսպասելի էր Արմնյուզի անձնակազմից....

Հ.Գ.

Հայհոյանքներ ու վիրավորանքներ չգրել...

Ստյոպա Սաֆարյանի գրառումը 

Նույն շարքից