Ֆեյսբուք 

Ազատության հրապարակում քահանան աղոթեց Ավետիսյանների հոգու հանգստության համար

analitik.am

Այսօր` հունվարի 20-ին `փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո, Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր երիտասարդական միության 15 սաները Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ միասին  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աստիճանների մոտ աղոթեցին Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար:

Ազատության հրապարակում մարդկանց հոսքը չէր դադարում և նրանցից յուրաքանչյուրը հավատում էր , որ փոքրիկը կապրի, սակայն այժմ հայ ազգը մխիթարվում է միայն այն մտքով ,որ փոքրիկը միացավ իր ընտանիքին:

Հավաքվածները համոզված ասացին, որ ժողովրդական սուգ հայտարարելը նվազագույն է, որ մեր կառավարությունը պետք է աներ:

Նույն շարքից