Ֆեյսբուք 

Նորատ Տեր-Գրիգորյանցը բացատրել է,թե ինչու չի կարելի հանել Գյումրիի ռազմաբազան

analitik.am

Երեկ Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափեցնող հայտարարություն էր արել, որի հիմնական մեսսիջն ուղղված էր մեր այն տաք գլուխներին, ովքեր այս նեղմաջալին պահանջում են ռուսական ռազմաբազան հանելու հարց բարձրացնեն։

 

Մեծանուն զինվորականը, ում վաստակը Արցախյան պատերազմում անգնահատելի է (ի տարբերություն որոշ ցմփորների), շատ պարզ ու հստակ ասել է, որ եթե այսօր չլինի ռուսկաան բազայի գործոնը մեր արևմտյան սահմաններին, ապա մենք լավագույն դեպքում աստիճանաբար ու հարաբերականորեն անարյուն կկորցնենք Գյումրին, Հոկտեմբերյանը, Արարատը և այլն։

 

Ու որքան էլ ազղաղակեն մեր ասֆալտային հայրենասերները, Տեր-Գրիգորյանցը միանգամայն իրավացի է ու ոչ թե մեր բանակն է թերագ նահատում, այլ ի տարբերություն այն անբեղ ջահելներ ու լիբերալ կնանիքի, ովքեր պահանջում են բազայի դուրսբերումը, Նորատը ոչ միայն ծառայել է բանակում, այլ եղել է այդ բանակը ստեղծողներից մեկը ու գիտի, թե որքան մարդ ունենք ուր ինչի է նա ունակ։

 

Այդպես էլ ասում է գեներալը. ունենք 75 հազար մարդ, որոնց մեծ մասը Ադրբեջանի դեմ ա կենտրոնացած։ Եթե հիմա մի հատ էլ թուրքայի սահման պահելու խնդիր ծագեց, ապա Ադրբեջանի դեմ մի կերպ հերիքող այդ թիվը պետք է կիսվի, որպեսզի տասնյակ կիլոմետրեր ձգվածության ունեցող հայ-թուրքական սահմանին ստեղծեն քիչ թե շատ պատկառելի պաշտպանական բնագիծ։

 

Այնպես որ, պարոնայք անբեղ ջահելներ ու լիբերալ տիկնայք, բերեք պահանջեք այնպիսի բաներ, որից եթե գլուխ էլ չեք հանում, ապա կարող ենք ակնկալել ձեր գործուն աջակցությունը՝ հետևանքների ի հայտ գալու դեպքում։ Իսկ ավելի լավ է համեստորեմ լռեք, որովհետև դուք ու ձեր մոտիվներն ո՜ւր, Նորատ Տեր-Գրիգորյանցն ու իր հարուստ փորձն ո՜ւր...


Գեղամ Ասլամազյան

Նույն շարքից