Ֆեյսբուք 

Ինչո՞ւ են բոլորը ընտրում ՛՛դհոլ՛՛ քննադատի մասնագիտությունը

Ի՞նչն է պատճառը, որ ՖԲ-ում երբևէ չենք տեսնում, որ քննարկեն, թե ինչպես կարելի է ՀՀ-ում զարգացնել օրինակ կենսաֆիզիկան, անօրգանական քիմիան,աստղաֆիզիկան, ճարտարապետությունը, բժշկությունը և այսպես շարունակ, մեկնաբանություններ անեն, բանավիճեն:


ՀՀ-ում գործում է թվով 71 պետական և ոչ պետական Բուհ: Վստահ եմ, որ այդ Բուհ-երից գոնե կեսում ուսանողներին բացի ստատուս ու մեկնաբանություն գրելուց, սելֆի անելուց և լայքեր հավաքելուց այլ բան էլ են սովորեցնում: Ո՞ւր են այդ ուսանողները, ո՞ւր է մեր երկրի ԽԵԼԱՑԻ կամ գոնե ԿՐԹՎԱԾ երիտասարդությունը...


Ինչո՞ւ են բոլորը ընտրում ՛՛դհոլ՛՛ քննադատի մասնագիտությունը, որն, ի դեպ, չի էլ վճարվում ու դժվար են երբևէ վճարվի, ինչո՞ւ են բոլորն իրենց պարտքը համարում կարծիք հայտնել այն մասին, թե ինչպես պետք է գործի ՊՆ-ն, հայկական բանակը, ԱԳՆ-ն և այլն...


Ինչո՞ւ են բոլորը տարված հեղափոխություն, իշխանափոխություն ու կապ չունի ինչ-որ փոխության մոլուցքով այն դեպքում, երբ, եթե ամեն ուսանող խորանոր իր մասնագիտության մեջ՝ դառնար ոչ թե հերթական ռոբոտը, ով քննությունից քննություն անգիր է անում նախորդ կուրսի տետրերը, հետո էլ մոռանում, այլ ձգտեր դառնալ իր ընտրած մասնագիտության մեջ լավագույնը, նորություն մտցներ, սեփական կարծիք ձևավորեր և այսպես շարունակ, առանձնապես փոփոխությունների կարիք չէր էլ զգացվի, քանզի արդեն իսկ էապես կփոխվեր հասարակության որակը և պահանջները, իսկ դրանց հասնելու մեխանիզմների արդյունավետությունն էլ բավականին բարձր կլիներ, այլ ոչ թե կսահմանափակվեր աբսուրդային և արդյունք չտվող բախումներով:


Ներկայիս աշխարհում բռունցքն իր տեղը զիջել է ուղեղին...

Անի Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից