Ֆեյսբուք 

Աստված թող վերադարձնի Ձեզ այն ամեն լավն ու բարին, ինչ արել եք ուրիշներին

analitik.am

Այսօր մեծարգո պարոն Աբրահամյանի ծննդյան օրն է: Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի Հովիկ Արգամիչին՝ մաղթելով նրան առողջություն, հաջոություններ աշխատանքում և ընտանեկան կյանքում: Ցանկանում եմ, որ այս տարի նա վերջապես գտնի շահարկումների առիթ դարձած կախարդական փայտիկը, զարգացնի հայրենի տնտեսությունը և բարեկեցություն ապահովի Հայաստանի քաղաքացիների համար:

Սրտանց ցանկանում եմ, որ Դուք՝ պարոն Աբրահամյան, փայլուն հաջողություններ գրանցեք վարչապետի պաշտոնում, որ ոչ ոք՝ այդ թվում և ես և Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանը, որևէ պատճառ չգտնենք Ձեզ քննադատելու:

Թող Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին, և թող վերադարձնի Ձեզ այն ամեն լավն ու բարին, ինչ արել եք ուրիշներին:

Մենուա Հարությունյան

Նույն շարքից