Ֆեյսբուք 

Հայոց բանակը հայ ազգի մեծագույն ձեռքբերումներից է. Վ. Էնֆիաջյան

analitik.am

Հայոց բանակը հայ ազգի մեծագույն ձեռքբերումներից է: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և տոկունություն:

 

Իհարկե, տոնը յուրաքանչյուրինս է, սակայն բոլորից առավել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՆ Է, ով այս լարված իրավիճակում զենքը ձեռքին սահման է հսկում և մեր երկրի անվտանգության և խաղաղության ապահովման առաքելության ամենամեծ բաժինը կրողներից է:

 

Վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակը և հայկական կողմի զոհերի վերաբերյալ լուրերին մեծ տխրությամբ էինք տեղեկանում: 



Իհարկե, ամենօրյա հրաձգություններն ու սահմանում լարվածությունը ևս մեկ անգամ հաստատում են ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունը, սակայն այդ ամենը ոչ ոքիս երբեք չի վախեցրել և չի կարող վախեցնել, ինչը երկու տասնամյակ ապացուցում ենք ազգովի: 



Ներկայումս Հայաստանի առաջ ծառացած են խնդիրներ, որոնց լուծումն անմիջականորեն կապված է մեր բանակի մարտունակության հետ: Թույլ տնտեսություն, բնակչության սոցիալական ծանր պայմաններ, աղքատության բարձր մակարդակ, արտագաղթի չնվազող ցուցանիշ, այս ամենի լուծումն է, որ կարող է արմատապես փոխել իրավիճակը: Եթե հայը իր մարտունակ և հաղթական ոգու հետ մեկտեղ ունենա տնտեսապես ուժեղ երկիր, ապա վստահ եմ` ոչինչ չի կանգնեցնի նրան նվաճելու հզոր հաղթանակներ:



Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայկական Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ...


Վահե Էնֆիաջյան

Նույն շարքից