Ֆեյսբուք 

Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է. Միհրան Հակոբյան

analitik.am

Ադրբեջանագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ Հայկական բանակն իրոք ամենամարտունակն է տարածաշրջանում։


Գրառման մեջ ասվում է.

«Երբ ասվում է, թե Հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, դրանում չափազանցության և ոչ մի հատիկ չկա:


Մենք տարածաշրջանի միակ հաղթանակած պետությունն ենք: 90-ականների սկզբներին վրացական բանակը պարտվել է օսական և աբխազական ջոկատներին, մեկ անգամ էլ վրացիներին ջախջախել են ռուսները(2000թ. օգոստոս): Ադրբեջանին ստորացուցիչ պարտության է մատնել Հայկական բանակը:


Եթե խնդիրն ավելի մեծ ռակուրսով դիտարկենք, ապա իրաքա-իրանյան պատերազմն, ըստ էության, ավարտվեց առանց հաղթողների և պարտվողների, Թուրքիան վերջին 95 տարիներին լուրջ պատերազմի չի մասնակցել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական բանակը հաղթել է միայն չեչեններին...


Պետք է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի, այն է` ռազմական պոտենցիալ: Հայկական բանակը միակն է, որ հաղթել է ռազմական պոտենցիալով 2-3 անգամ ավելի հզոր թշնամուն: Մարդկային և նյութական ռեսուրսներով, ենթակառուցվածքային հնարավորություններով Ադրբեջանը միշտ գերակայել է, բայց մարտի դաշտը մեզ է թողել:


Մենք հաճախ ենք մեզ փորձում համեմատել Իսրայելի հետ: Միգուցե իրավիճակային նմանություններ կան, բայց չմոռանանք, որ այսօր Իսրայելը պատերազմում է ռազմական պոտենցիալով Ցախալին 10-20 անգամ զիջող պաղեստինցի արաբների դեմ: Մեր դեպքում վիճակն այլ է:


Այնուամենայնիվ, թե պատերազմի օրերին, և թե հրադադարի տարիներին չկա մի դրվագ, որ նավթադոլարներով հարուստ ադրբեջանական բանակը որևէ լուրջ հաջողություն գրանցած լինի: Այդպես եղել է և լինելու է, անկասկած:

Այսօր մեր բոլորի հպարտության օրն է: Առանց մի գրամ պաթոսի` այսօր տարածաշրջանի ամենամարտունակ և միակ հաղթանակած բանակի տոնն է:


Շնորհավոր հայեր, հպարտացեք ու գնահատեք մեր բանակը!!!»։


Միհրան Հակոբյան


Նույն շարքից