Ֆեյսբուք 

Ոչ ոք և ոչինչ երբեք չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի, հայաստանցու և արցախցու միջև. Մենուա Հարությունյան

Արցախը ինքնիշխան և ժողովրդավարական պետություն է և Հայաստանի ներքաղաքական օրակարգը չի կարելի տեղափոխել Արցախ: Արցախը նաև պատերազմող պետություն է և յուրաքանչյուր արցախցի փաստացի ապրում և կռվում է առաջին գծում, հետևաբար` այն չի կարող ունենալ ներքաղաքական լարվածություն: Արցախը և արցախցին նաև հյուրընկալ են և երբ ամիսներ առաջ Ժիրայր Սեֆիլյանն առանց քաղաքական լոզունգների գնաց նաև իր ազատագրած Արցախ, նրան ընդունեց անձամբ նախագահ Բակո Սահակյանը : Արցախը բաց է բոլորի համար, առավել ևս Ժիրոյի և մյուս կռված տղաների համար, բայց առանց քաղաքականության, բայց առանց արցախի ներքաղաքական կյանքին միջամտելուն:
Յուրաքանչյուրս առավել ևս սահմանին իր կյանքը վտանգած Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները պետք է քաջ գիտակցենք, որ այսօր էլ Արցախի սահմանին տղաներ են կանգնած` իրենց կյանքը վտանգելով, և նրանց թիկունքը պետք է լինի ամուր:
Ոչ ոք և ոչինչ երբեք չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի, հայաստանցու և արցախցու միջև: Հուսով եմ` մի կողմ կդնենք էմոցիոնալ և հուզական, ցանկալի է նաև քաղաքական ամբիցիաները և սթափ գնահատենք իրավիճակն ու այլևս չենք փորձի թուլացնել սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը:
Արցախն իրոք ժողովրդավարական պետություն է և Արցախի ներքաղաքական կյանքում կան նաև ընդդիմադիր գործիչներ և նրանց նկատմամբ երբևէ Արցախի իշխանությունը որևէ ոտնձգություն չի կատարում` նրանց լռեցնելու համար, բայց Արցախի ներքին ընդդիմությունը ևս ապրում է առաջին գծում և գիտի ինչպես քննադատել, երբ քննադատել, և երբ լռել:

Մենուա Հարությունյան

Նույն շարքից