Ֆեյսբուք 

Չեմ ուզում հավատալ, որ ոստիկանությունը կարող էր հանկարծ վերածվել ադրբեջանական ՕՄՈՆ-ի

analitik.am

Բերձորի ջարդի առանձնահատուկ դաժանությունը միևնույնն է դժվար է ըմբռնել: Չեմ ուզում հավատալ, որ Արցախն ազատագրող ուժերի ժառանգորդ հանդիսացող ոստիկանությունը, որքան էլ որ արատավոր երևույթներ ունենա, կարող էր հանկարծ վերածվել ադրբեջանական ՕՄՈՆ-ի: Երթը կարելի էր արգելել ավելի համաչափ ձևով, որքանով էլ որ ազատամարտիկի առաջնորդած խաղաղ ավտոերթ չթուլատրելը բացարձակապես անընդունելի լիներ:


Միակ տրամաբանական բացատրությունը նա է, որ թե ոստիկանությունը և թե քաղքացիական հագուստներով խաժամուժը իրոք հավատացել էին այն ստահոդ լուրերին, որ այդ մարդիկ գալիս էին հայաստաանցի զինծառայողներին Արցախից հետ տանելու և մնացած բոլոր քստմնելի ստերը, որոնք նախորոք տարածվել էին ավտոերթի հասցեին:


Այսինքն, երբ կադրերում տեսնում ենք այդ այլանդակությունն ու զայրանում, թե ոնց կարող էին նման ձևով վարվել, մեր աչքին ծեծում էին պատերազմի հերոսի, անմեղ մարդկանց, ԱՍԱԼԱյի կույր մարտիկի, կանանց ու երեխաների, իսկ իրենց աչքերում ծեծում էին պրովոկատորների ու ազգի դավաճանների: Այնպես որ, այստեղ գլխավոր հանցագործներն ու պրովոկատորները այդ ճղճիմ զրպարտանքները տարածողներն էին ու դրա հրամանը իջեցնողները: Ահա ովքեր որ պրովոկատոր են փնտրում, գտեք ձեր պրովոկատորներին այդտեղ...


Սասուն Քոսյան

Նույն շարքից