Ֆեյսբուք 

Արցախի դարպասների մոտ Հիմնադիր խորհրդարանի անդամների ծեծին վերաբերող ընդամենը երկու գրառում ադեկվատ չէր. Ստյոպա Սաֆարյան

analitik.am

Իմ հինգ հազար ընկերոջով ձեւավորվող նյուզֆիդում Արցախի դարպասների մոտ Հիմնադիր խորհրդարանի անդամների ծեծին վերաբերող ընդամենը երկու գրառում ադեկվատ չէր, որոնք արդարացնում էին ծեծը. մեկը ԲՀԿ-ականի /Տիգրան Թաթոսյան/գրառում էր, մյուսը ֆեյքի /Սարգիս Բալայան/ գրառում էր, որ ընկերներիս կիսելու արդյունքում ինձ հասանելի էլ դարձել:


Ուրախ եմ, որ շրջապատված են ադեկվատ մարդկանցով: Քանի որ որոշ ընկերներ սկսեցին նեղվել մի քանի ուրիշների ոչ ադեկվատ գրառումներից, որոշեցի թռուցիկ հայացք նետել այն մարդկանց պատերին, որոնք միշտ հայտնի են եղել Ռուսական կայսրության շահերը պաշտպանելով եւ որոնց ես մեկ տարի առաջ բլոկով ռադ եմ արել իմ ընկերների ցանկից:


Ո՜վ սարսափ. կրկին ղարաբաղցի-հայաստանցի սեպի բարբաջանքներով ու մանիպուլյացիաներով այդ բոսյակները նոից խաղիկների մեջ են՝ ծեծը արդարացնողի, այն "չքաղաքականացնելու" դիրքերից: Բայց ես ուրախ եմ, որ նրանք իմ տարածքում այլեւս չկան...

Ստյոպա Սաֆարյան

Նույն շարքից