Ֆեյսբուք 

Սադոյանը չկա չկա՝ ձեր չա՞փ էլ չկա

analitik.am

Մնացել էր դուք՝ ձեզանից ոչինչ չներկայացնող ֆբ-յան օգտատերերդ գնահատական տաք այս կամ այն հեղինակին, քաղաքական գործչին կամ հրապարակմանը: Թե՞ կարծում եք, որ կարողացել եք այս սոցիալական կայքում գրանցվել, համակրգչի ստեղնաշարին տիրապետել, ուրեմն ձեզ ամեն ինչ կարելի է: Ապուշ, անգրագետ բառեր միմյանց կապելը (ոչ կարծիք՝ բառեր, դրանք տարբեր բաներ են), դեռ չի նշանակում՝ մարդ եք, ձեզանից ինչ-որ բան եք ներկայացնում և իրավունք ունեք ԿԱՐԾԻՔ հայտնել:


Մի պահ մտածեք՝ ով եք դուք, և ով՝ Արշակ Սադոյանը, ինչպիսի՞ն է ձեր անցած ուղին և ինչպիսի՞ն Սադոյանինը ...Ո՞վ է ինձ համար Սադոյանը. ընդամենը մարդ, փորձառու մի քաղաքացի, հարուստ անցյալ ու կեսագրություն ունեցող կարկառուն դեմք , ով իրավունք ունի կարծիք արտահայտելու և խոսելու երկրում տիրող իրավիճակից,.ու դա ոչ ոք ժխտել չի կարող... Ի՞նչ է ստացվում: Արշակ Սադոյանը չկա չկա՝ ձեր չա՞փ էլ չկա, որպեսզի կարծիք հայտնի: Դուք, որ տեղին-անտեղի, անհամ ու ապուշ մեկնաբանություններ եք գրում, կարծիքներ ու քաղաքական վերլուծություններ ու գրառումներ անում, երբևէ մտածե՞լ եք, ո՞վ եք դուք, դրա իրավունքն ունե՞ք արդյոք:


Իհարկե, ձեզ կարելի է...իսկ ովքե՞ր են անողները՝ փտած ուղեղները.. Բոլորդ քաղաքագետներ ու քաղ. գործիչներ եք դարձել , երկրի ճակատագիրը վերլուծողներ, մի խոսքով՝ ԱՄԵՆԱԳԵՏՆԵՐ...և նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծիծաղելի եք այդ պահին, երբ փորձում եք որևէ ՝հարցի վերաբերյալ մեկնաբանություն անել: Երբևիցե հարցրե՞լ եք ձեզ, փորձել եք հայելու մեջ ուշադիր նայել ձեր դեմքին՝ արդյոք որևէ մեկին վիրավորելու կամ քննադատելու իրավունքը ունեք, ու՞մ պատվերն եք կատարում դուք՝ ինքնակոչ գրչակներդ ու ՔՆՆԱԴԱՏՆԵՐԴ:

Կարծում եմ, արժե, հրապարակայնորեն կարծիքներ արտահայտելուց առաջ ,մտածել այս ամենի մասին:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից