Ֆեյսբուք 

Ո՞վ է իրականում ծեծված Անուշավան Շահնազարյանը

analitik.am

Հետաքրքիր դեմք է Անուշավան Շահնազարյանը, ով Բերձորի միջադեպի ժամանակ հայտնվեց դեպքերի կիզակետում և հանդես է գալիս որպես միջազգային լրագող: Նրա հեղինակային հրապարակումների մասին շատ քիչ է հայտնի, ամեն դեպքում, որևիցե հոդված, որը գրվել է այդ հեղինակի կողմից, համացանցում գտնել չհաջողվեց:

 

Փնտրտուքներից հետո մենք միայն կարողացանք պարզել, որ վերջերս այդ նույն մարդը, ով այժմ հայտնի է Անուշավան Շահնազարյան անունով, մի քանի տարի մեծ ակտիվություն է ցուցաբերել Вконтакте սոցիալական կայքում, որտեղ գրանցված է որպես Արտյոմ Շահնազարով:

 

Եվ այդ կայքում նրա գործողությունները, մեղմ ասած, պրովոկացիոն են: Արտյոմ Շահնազարովի հրապարակած տեսանյութերը նացիստական բնույթի են, որտեղ ասվում է, որ եթե ռուս չես, ուրեմն ինձ եղբայր չես կարող լինել:  

 

Ահա այս տեսանյութում երրորդ րոպեից սկսած երևում է, որ Արտյոմի  ՛՛ավագ ընկերները՚՛՛, ովքեր պրոֆեսիոնալ նացիստներ են,  խոսում են Ռուսաստանում գտնվող հայ ազգայնականների, Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մասին և այլն: Տեսանյութը դիտելիս, պարզ երևում է, որ սյուժեն նախօրոք պլանավորված է եղել:





Անուշավան Շահնազարյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի նաև «антитопор» խմբում իր սկանդալային տեսանյութերով հայտնի Վադիմ Հարությունովի հետ, ինչում կարելի է համզովել այցելելով     «Армения-Русь братский союз» խումբը: Ստորև ներկայացված  տեսանյութում Վադիմ Հարությունովը կրկին խոսում է Հայաստանի ազգայնականների մասին:

 

Տեսնելով այս ամենը որոշակի դժվարություններ է առաջանում Անուշավանին անվանել հայրենասեր՝ չնայած այս դեպքում վերջինս կարող է հայրենասեր լինել, բայց ոչ երբեք Հայաստանի նկատմամբ: Նրա կերպարը վերլուծելիս ավելի շուտ հանգում ենք այն եզրակացությանը, որ վերջինիս համար հայրենասեր լինելն ավելի շուտ կարող է  աշխատանք լինել:




Արտյոմը՝ նույն ինքը Անուշավանը ընդգրկված  է Ռոստովի՝ ֆրանսիական կազմակերպության մեջ, որը կոչվում է ՙ՛՛Արևմտյան Հայստանի պետություն՛՛: Սա էլ կարծես թե աշխատանքի մի մասն է՝ ավելի ազդեցիկ դարձնելու համար իր հայրենասեր լինելու կերպարը:

Այս ամենից հետո  Արտյոմը որոշում է գալ Հայաստան:


Բերձորում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Արտյոմը/Անուշավանը իր հարցազրույցում   հանկարծակի հայտնում է, որ նա բացի Ռուսաստանի քաղաքացի լինելուց, նաև Ֆրանսիայի քաղաքացի է:



Անուշավան/Արծյոմի կերպարը և նրա գործունեությունը ոչ մի կապ չունեն ոչ լրագրության, ոչ էլ առավել ևս   ռեժիմի դեմ պայքարող մարդու հետ: Լրագրության հետ կապ չունեն թեկուզ այն պարզ պատճառով, որ   Գյումրու դեպքերի ժամանակ, Արտյոմը/Անուշավանը պրովոկացիոն տեսանյութ հրապարակեց  ու սուտ մեկնաբանությամբ այն մասին, որ իբր երկու ռուս զինծառայող են ձերբակալել:

 

Անուշավանն իր սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու համար օգտագործեց նաև Գյումրու դեպքերը, երբ մնացածը սգում են, նա լեզու է  հանում ու մատներով «victory»-ի նշան ցույց տալիս, երբ ցուցարարները 102-րդ ռուսական բազայի մոտ էին հավաքվել: Ի՞նչ է ուզում ասել դրանով Անուշավանը:

Նայել 0:56 րոպեն՝ կապույտ վերարկուով Անուշավանն է:



 



Բերձորում դեպքի օրը Անուշավանի ընկեր Վադիմ Հարությունովն իր սկանդալային հայտնի խմբում հրապարակեց տեսանյութ, որտեղ իր ընկերը հերոսաբար վիրավորվել էր ոստիկանների կողմից:



Չնայած հիշում ենք, որ Արտյոմը/Անուշավանը ԶԼՄ-երով ներկայացել էր որպես Նոյան Տապանի լրագրող, Երևանում գրասենյակ ունեցող, ռեժիմի դեմ պայքարող:


Ավելի ուշ՝ արդեն 1in.am կայքը Անուշավանին ներկայացրեց որպես ազատ լրագրող:


 Ափսոս, որ նման մարդկանց կողքին, ինչպիսիք են Ժիրայր Սեֆիլյանն ու Ալեք Ենիգոմշյանը, կարողանում են լողալ ու հայտնվել նման մարդիկ: Արտյոմ Շահնազարովի նախկին կայքէջը անվանափոխվել ու պահպանվել է, որտեղ նա ակտիվ նացիստական գործունեությամբ է հանդես եկել:


ՀԳ. Անհասկանալի է, թե ինչու նա, ով լուսանկարվել է ոստիկանների ավտոմեքենայի մոտ՝ ոստիկանական ձողիկով, այսօր բողոքում է Արցախի ոստիկանների դեմ:


Alivar


Նույն շարքից