Ֆեյսբուք 

Խոսքս վերաբերվում է հասարակության կողմից որակված փուչիկ Կարենին

analitik.am

Փետրվարի 5-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած խորհրդաժողովը, որը հայկական արդի քաղաքական մշակույթում աննախադեպ իրողություն էր:

Փաստ է, որ խորհրդաժողովը բացառիկ քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն էր, որտեղ հնչեցին կարծիքներ և վերլուծություններ երկրի աղետալի տնտեսական վիճակի մասին ու առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմները: Սպասելի էր, որ նման կայացած և հասարակական մեծ ռեզոնանս ստացած քաղաքական միջոցառումը որոշ գործիչների մոտ մտքի բարբաջանքի առիթ կդառնար: Խոսքս վերաբերվում է հասարակության կողմից որակված փուչիկ Կարենին, ում ՛՛կրակոտ՛՛  տխրահռչակ միջոցառումները բազմիցս են դրսևորել գործչի և մարդկանց հանդեպ անպատասխանատվության առկայությունը:



Ամեն անգամ փորձում եմ չարտահայտվել, երբ կայացման ճանապարհին մշտապես դոփող քաղաքական գործիչները մտքի գոհարներ են արտաբերում:



Ավագյանական ինքնակայացման այս մեթոդն իրոք զավեշտ առաջացնող է:


ՀՀ Զինված ուժերում սեփական հայրենիքի առաջ պարտքը չտված, բայց այլ «ծառայություններ» մատուցողին հիշեցնեմ, որ պետք է գործով զբաղվի:
Նման, թեկուզ և ոչ նշանակալից գրառումները հուշում են, որ իշխանական խուճապն ակնառու է և մենք ճիշտ ուղու վրա ենք:


Վահե Էնֆիաջյան

Նույն շարքից