Ֆեյսբուք 

Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է երևանյան խանութից քաղցրավենիքի գողության դեպքին

analitik.am

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյաննն անդրադարձել է Երևանի խանութներից մեկից կատարված գողության և դրա վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին: Համապատասխան գրառումը ֆեյսբուքյան իր էջում կատարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, որում ասված է.


«Տեսանյութ է շրջանառվում, թե Ճանապարհային ոստիկանության ծառայողն ինչպես է բռնում խանութից գողություն արած անձին ու բերման ենթարկում:


Իհարկե, սա այն դեպքը չէ, որին անդրադառնալու անհրաժեշտություն կա. գրեթե ամեն օր նման դեպքեր պատահում են, որոնց չենք անդրադառնում: Բայց լրատվամիջոցի կողմից տեսանկարահանվածը ուղեկցվում է օգտատերերի մեկնաբանություններով, որոնց մի մասը, մեղմ ասած, տարօրինակ է: Այլ կերպ չես բնութագրի «հայտնագործությունները», թե ոստիկանը պիտի մտածի՝ այս կասկածյալին բռնի, մյուսին՝ ոչ, այս հանցագործությունը կանխի, իսկ մեկ այլ հանցանք կարելի է և աչքաթող անել:


Ոստիկանի խնդիրը դատողություններ անելը չէ: Ոստիկանի խնդիրը հանցագործությունը կանխարգելելն է, կանխելը, կասեցնելը, բացահայտելը: Տվյալ դեպքում ոստիկանը կատարել է իր գործառույթից բխող գործողություններ ու հստակ է կատարել. տեսնելով, որ խանութի աշխատակիցը բղավելով հետապնդում է ինչ-որ մեկին՝ բռնել է վերջինիս ու բերման ենթարկել: Չանե՞ր, ձևացներ, թե ոչինչ չի պատահել ու գնար իր ճանապարհո՞վ: Ճանապարհային ոստիկանն այդ պահին ինչպես կռահեր հետապնդվողը քաղցրավենիք էր վերցրել, թե մարմնական վնասվածք հասցրել ինչ-որ մեկին: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն իր գործառույթը, կրկնում ենք, հստակ կատարած ոստիկանի ու հետին թվով նրանից այդպիսի պահվածք պահանջողի միջև: Իսկ ինչ վերաբերում է գողացվածի ծավալին ու տեսակին, դա ոչ թե հանցագործությունը կասեցնող ոստիկանի, այլ քննության մարմնի խնդիրն է:


Հ.Գ. Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր բերման ենթարկվածի գործողություններում սոցիալական պատճառներ են փնտրում. հիշյալ անձը նախկինում երկու անգամ գույքի հափշտակության համար խնդիրներ է ունեցել, եւ, եվս մեկ «քննական գաղտնիք». հիշյալ անձի մոտ այդ պահին եղել է 12. 000 դրամ գումար»:

Նույն շարքից