Ֆեյսբուք 

Ես կհավատայի Ծառուկյանին եթե...

analitik.am

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

1.Ես կհավատայի ձեզ, եթե մինչ վերջին շրջանը, տարիներ շարունակ դուք կոալիցիայի մեջ չմտնեիք այս և նախկին իշխանության հետ։

2.Ես կհավատայի ձեզ, եթե Մարտի մեկին դուք մասնակիցը չլինեիք սպանդի, և եթե դրանից հետո գոնե ներդրում ունենայիք հանցագործներին հայտնաբերելու և պատժելու գործում։

3. Ես կհավատայի ձեզ, եթե դուք անողնաշար կեցվածքով կենացները չխմեիք

4.Ես կվստահեի ձեզ, եթե երբևէ տեսնեի ձեզ պայքարելիս Հայաստանում անարդարադատության դեմ և նաև` քաղբանտարկյալներ ունենալու դեմ, մինչդեռ, երբ հրավիրեցի ձեզ մասնակցել և քաղբանտարկյալների ընտանիքներին աջակից լինել նվիրատվությամբ, ձեզնից պատասխան չստացա։

5.Ես կվստահեի ձեզ, եթե դուք ունենայիք այնպիսի կուսակցություն, որտեղ հավաքված լինեին ազնիվ և իրենց քրտինքով ապրող անհատներ, այլ ոչ թե տարբեր կուսակցություններից ձեզ մոտ ցատկած և ժողովրդի կեղեքմանը մասնակցածներ։

6.Ես կվստահեի ձեզ, եթե դուք ձեր որոշումները ոչ թե Կրելմլից ստանայիք այլ սեփական ժողովրդից։

7. Ես կվստահեի ձեզ եթե ձեր ետևում կանգնած չլիներ ձեր կողմից ԱՅԴ ՄԱՐԴ անվանվողից ոչնչով չտարբերվող և նույնիսկ ավելի ցինիկ և արյունով գնացած երիտասարդ թոշակառուն։

8.Եվ վերջապես ինչպես կարելի է վստահել ձեզ, երբ դուք խոստանում եք գողացված միլիարդները ընդամենը 3 հոգուց խլել և վերադարձնել ժողովրդին։

 
ԴՈՒՔ ՉԳԻՏԵՔ՞ ՈՐ ԴՐԱՆՔ ԵՐԵՔԸ ՉԵՆ, ԹԵ ԵՐԵՔԻՆ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՁԵՐ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ։ ԱՐԴՅՈՔ՞ ԱՅԴ ԵՐԵՔԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՁԵՐ ԽՆԱՄԻՆ, ՈՐԻ ՏՈՒՆ ՀԱՐՍ Է ԳՆԱՑԵԼ ՁԵՐ ԴՈՒՍՏՐԸ ԵՎ ԴՈՒՔ ԱՐԴՅՈՔ՞ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԹՈՌՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԹԱԼԱՆԱԾԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀԱՃՈՒՅՔԻՑ։



Սյուզաննե Սիմոնյան

Նույն շարքից