Ֆեյսբուք 

ՀՀԿ-ականները չեն ուզում մնալ խորտակվող նավի վրա

analitik.am

Խուսակցություններ կան որ իշխանական թևում խառնվել են իրար, քանզի չէին սպասում Գագիկ Ծառուկյանի նման արձագանքի, չէ որ "մանկուց" ՀՀԿ վերնախավը իր հպատակների մեջ սերմանել է մի կարծրատիպ, որ ոչ ոք չի կարող լուրջ հակակշիռ և "մրցակից" հանդիսանալ ՀՀԿ-ի համար, մենք ենք իշխանություն և դա հարատև է։


Եվ ահա ներքաղաքական օրակարգի նման կտրուկ փոփոխությունը, դեպքերի նման արագ զարգացումը, տարակուսանքի մեջ է գցել այդ կարծրատիպով առաջնորդվող ՀՀԿ-ականներին, քանզի նրանք ևս հասկացել են, թե իրականում ինչ սև ամպեր են կուտակվել իրենց կուսակցության գլխին և չեն ուզում մնալ խորտակվող նավի վրա։ Այն որ մոտ ապագայում պայթուն է լինելու, որ վերջնականապես կխարխլի իշխանական "ֆունդամենդը" դա կասկածից վեր է, քանզի կա այն ուժը, այն ընդդիմադիր ուժը, որին սպասում էր հասարակությունը երկար տարիներ, որը կօգնի օրենքի գերակայությունը երկրում հաստատելու և սեփական արժանապատիվ կյանքի համար պայքարելու ստիմուլը վերստին թեժացնելուն։ ՀՀԿ-ականների շարքերում էլ կան խելացի մարդիկ, ովքեր վերոնշյալը գիտակցելով կկանգնեն սեփական ժողովրդի կողքին, այլ ոչ թե ուժի, որն այսքան տարիների ընթացքում շարունակ բզկտել ու կեղեքել է հասարակությանը։



Աշոտ Դիլանյան

Նույն շարքից