Ֆեյսբուք 

Սաֆարյանը` որպես ձեռնտու «հանրային գործիք». Ժ. Խաչատրյան

analitik.am

 

Ստյոպա Սաֆարյանի գործունեությունը վերջին շրջանում բովանդակային առումով տրանսֆորմացվել է: Վերջինս, սուր թեմաներին անդրադառնով փորձում է հանրության մոտ կիրթ և ադեկվատ քաղաքական գործչի տպավորություն թողնել, ով ցանկացած հանրային քննարկման ժամանակ հանդես է գալիս լիբերալ ու չեզոք մոտեցումներով: Այս կերպ ֆոն է ստեղծել, թե ներքաղաքական կյանքում ունի նեյտրալ դիրքորոշում:


Բայց իրականում Ստյոպա Սաֆարյանը տարբեր ժամանակներում ջուր է լցրել այս կամ այն քաղաքական կառույցի ջրաղացին, ինչու չէ նաև, պարբերաբար մատուցել ծառայություններ իշխանություններին:


Իսկ ինչու ոչ… Նա այսօր հարմար թեկնածու է տարբեր զարգացումների ժամանակ օգտագործելու համար: Ամբիոնից գեղեցիկ շարադրված տեքստերով բայց «հատուկ նշանակություն ունեցող» տողատակերով խոսող գործիչը, ով ունի «դե ֆակտո» ադեկվատ ու կիրթ մարդու համբավ, մշտապես շահավետ օգտագործվում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից: Իսկ թե նման «հանրային գործիքներն» ինչ նպատակներով կարող են օգտագործվել, կարծում եմ արդեն իսկ պարզ է:


Պարոն Սաֆարյանը որպես մասնագետ դաշտում գերազանցում է շատերին, սակայն թե ինչպես է օգտագործում մասնագիտական հմտություններն ու իր ձեռք բերած «հանրային կարգավիճակը», կարծում եմ արդեն շատերին է պարզ: 

 

Ակնհայտ է, որ նախկինում Ժառանգության անունից խոսող , իսկ այսօր ջանասիրաբար քննադատող վերլուծաբանը դեռ շատ «անտեսանելի քաղաքական տանիքներ» կփոխի:


Ժոռա Խաչատրյան

Նույն շարքից