Ֆեյսբուք 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արձանագրությունները հետ կանչելը ազդեցիկ քայլ է. քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանըկարծում է, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու ժամանակի ընտրությունը ճիշտ է հաշվարկված: Այս մասին քաղաքագետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային Ժողովից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրություները։ Թուրքիայի հետ չստացված հարաբերությունների այս էջն էլ համարենք փակված։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը բավական երկար այս հարցը պահեց օրակարգում, աճեցրեց, ուռցրեց և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի երեսով տվեց։ Վստահ եմ` այս քայլն ազդեցիկ կլինի Թուրքիայի մերժողականության և նախապայմաններով լի քաղաքականությունը միջազգային հանրության աչքերում մերկացնելու տեսակետից։ Դե հիմա տեսնենք, թե «աշխարհիս ուժեղների» միջնորդությունն ու ջանքերը ջուրը քցած Թուրքիան ինչ հարվածներ կուտի միջազգային հանրությունից և համաշխարհային մամուլից»,-գրել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նույն շարքից