Ֆեյսբուք 

Եթե մարդ ինչ-որ բան չգիտի, դա չի նշանակում, որ ինտելեկտից զուրկ է

analitik.am

Մեծ շփոթություն է այն, որ մարդիկ խառնում են ինտելեկտը բանիմացության հետ: Ոնց որ համակարգչի օպերատիվ հիշողությունը խառնես կոշտ սկավառակի հետ...


Հա, հիմնականում մարդու մոտ, ինչպես և համագարգչի դեպքում, երբ օպերատիվ հիշողությունը մեծ է լինում, հիմնականում կոշտ սկավառակն էլ է մեծ լինում, համաչափ են, բայց չի բացառվում, որ կարա այդպես չլինել...


Հիմա, օրինակ, եթե մարդ ինչ-որ բան չգիտի, դա չի նշանակում, որ ինտելեկտից զուրկ ա, կարող ա մոռացել ա, կամ անգամ չի էլ իմացել... Ինտելեկտը դա այդ ինֆորմացիայի վերամշակման կարողությունն է, ոչ թե արխիվացումը...


Հիմա մեկ օրինակ բերեմ: Այսօր Զարուհի Փոստանջյանը իր մշակած փաստաթուղթն է ներկայացրել, որտեղ նշում է, թե Առաջին Համաշխարհային պատերազմը 1912-1923 թվականներին է եղել... Եթե իրեն սրա մասին հարցնեին պատահական և ինքը նշեր այս թվերը, դա կնշանակեր, որ մարդը պարզապես պատմությունից կամ հիշողությունից լավ չէ, ինտելեկտը այստեղ չի կարելի վիրավորել, սակայն սա պատրաստված փաստաթուղթ էր, ուստի խելքը էտքան չի հերիքել ճիշտ գնահատելու սեփական գիտելիքները և ստուգել այդ տվյալները, կամ ինքը չի գրել սա, կամ էլ ժամանակ չի ունեցել և պատասխանատվությամբ չի վերաբերվել այս գործին... Միանշանակ չի կարելի ասել անգամ այս խայտառակ տգիտության պարագայում, էլ չեմ ասում էն դեպքերը, երբ մարդ մի բանից հանպատրաստից ա խոսում, ինչ-որ բան շփոթում է ոչ թե արած եզրահանգումների մեջ այլ հիմք վերցրած տվյալների, և բոլորը սկսում են խոսել այդ մարդու ինտելեկտի բացակայության մասին: Դա ճիշտ գնահատական չէ:

Նույն շարքից