Ֆեյսբուք 

Հացադուլ կոչվածը արդեն վաղուց դարձել է արժեզրկված, փչացած, անլուրջ երևույթ

analitik.am

Հացադուլ կոչվածը արդեն վաղուց դարձել է արժեզրկված, փչացած, անլուրջ երևույթ... Չեմ հավատում, որ ինչ-որ մեկը իրոք հացադուլի սահմանման համապատասխան արել է դա...

 

Կարծում եմ, հայկական հացադուլը դա մի քանի օր չափավոր ուտելն է, կարելի է ասել դիետա է... Նենց հեշտ են ամեն անգամ տենց բանի տակ մտնում, ոնց որ խաղ ու պար է...

 

Հիմա, որ դուրսը մարդկանց կանգնացնես ասես գալիս եք հացադուլ անենք, կարող ա մի քանի հոգի միանա, էլ չխորանա էլ ինչ նպատակ է հետապնդում այդ գործընթացը: Հացադուլ նշանակում ա ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ բան չուտել, մինչև նպատակին հասնելը...

 

Ասենք անգլիական բանտերից մեկում 80-ականների սկզբում իռլանդացիները 73 օր հացադուլ են արել, տասնյակ մարդ ա մահացել...

 

Այ էտ ա հացադուլը, ուրախ-զվարթ բան չի ինչ-որ, որ սաղ օր ստեղ-ընդեղ անում են... Հըլը մի դեպք չեմ հիշում, որ մեկը գոնե վատանա էտ հացադուլի ժամանակ... Ասենք ես 3 օր հաց չուտեմ հաստատ նենց վիճակի կլինեմ, որ բոլորը կհավատան, որ իրոք բան չեմ կերել, կարող ա ոտքի էլ չկարողանամ կանգնել, մի շարք լուրջ խնդիրներ ու հետևանքներ կլինեն, եթե ավելի երկար շարունակվի...

Ինքը իրենով այդ հասկացողությունը՝ հացադուլ, ենթադրում է նման վատ զարգացումներ, որոնց ոչ մի անգամ չեմ առնչվել մեր երկրում: Այստեղից կարելի է անել պարզ և տրամաբանական եզրակացություն՝ Հայաստանում հացադուլ անել չգիտեն:

 

Վազգեն Սաղաթելյանի գրառումը

Նույն շարքից