Ֆեյսբուք 

Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարող են սրվել

analitik.am

Վերջին շրջանում պաշտոնական Թբիլիսիի և Կիևի միջև ստեղծված լարված մթնոլորտը կարող է ավելի սրվել, և դրա պատճառը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, ավելի ստույգ վերջինիս՝ Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվելը:


Երեկ՝ փետրվարի 17-ին Վրաստանի դատախազությունը գրություն է ուղարկել Կիևին Սաակաշվիլիին վրացական կողմին հանձնելու վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ նախկին նախագահը գտնվում է հետախուզման մեջ, վերջինս մեղադրվում է Վրաստանում կատարված բարձր հնչեղություն ստացած մի քանի հանցագործություններին մասնակից լինելու մեջ:


Ուստի հասկանալի է դառնում, որ ուկրաինական կողմը ստիպված է որոշում կայացնի՝ Սաակաշվիլիին հանձնել-չհանձնելու մասին: Իսկ եթե ստացվի այնպես, որ պաշտոնական Կիևը մերժի Թբիլիսիի պահանջը, ապա չի բացառվում, որ նշված հանգամանքը հանդիսանա նույնիսկ վրաց-ուկրաինական հարաբերությունների խզման պատճառ:


Վրացագետ Ալիկ Էրոյանցի գրառումը

Նույն շարքից