Ֆեյսբուք 

Ողջամտության զինադադար է հայտարարվել

analitik.am

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվող ներքաղաքական լարվածությունը կտրուկ թուլացել է, իսկ տեղի ունեցած երևույթների վերաբերյալ էմոցիոնալ պոռթկումներին եկել են փոխարինելու համեմատաբար ռացիոնալ մեկնաբանությունները:
Ի՞նչ իրականում տեղի ունեցավ ու ի՞նչ ունենք այսօր, թերևս, ներկայիս ամենակարևոր հարցադրումները սրանք են: 
Ունեինք իրավիճակ, երբ ոչ իշխանական ուժերի գործողությունները կամա թե ակամա դուրս էի գալիս սահմանադրական հարթությունից, իսկ իշխանությունը հայտարարում էր՝ հնարավոր բոլոր կոշտ միջոցներով՝ ցնցումներ թույլ չտալու մասին:

Անխոս, ստեղծված իրավիճակը հղի էր անորոշությամբ ու անկանխատեսելիությամբ, իսկ այսօր, կարծես, քաղաքական դաշտում ողջամտության զինադադար է հայտարարվել: 
Ծառուկյանը մի կողմից բախվել էր իր հիմնական սկզբունքը պաշտպանելու, այն է՝ ոչ մի գնով թույլ չտալ ցնցումներ ու անկայուն իրավիճակներ, մյուս կողմից, եռյակի գործընկերների հետ համագործակցությունը բերել էր մի կետի, ինչն իսկապես հղի էր հասարակական խժդժություններով:

Ստեղծված իրավիճակում Ծառուկյանը որոշում կայացրեց վերադառնալ ելման կետ, այն է՝ կառուցողական, «չափավոր ոչ իշխանական» հարթություն, ինչն առաջին հայացքից հետ քայլ դիտվեց, սակայն իրականում կայունությունը ամրապնդող որոշում էր:

Հասկանալի է, որ հասարակության ու քաղաքական դաշտի մի մասի համար, Ծառուկյանի քայլն անթույլատրելի էր, առավել ռադիկալների կողմից այն մեկնաբանվեց որպես դավաճանություն, սակայն իրականում Ծառուկյանն իր քայլով մնաց այն իրական դաշտում, որտեղ իր գաղափարներով ու հնարավորություններով կարող էր մանևրել: 
Իրականում այստեղ պետք է մեղադրել ոչ թե Ծառուկյանին, այլ բոլոր նրանց, ովքեր սպասումներ էին առաջացրել Ծառուկյանի կողմից իրականացվելիք ռադիկալ գործողությունների վերաբերյալ, իսկ իրականում Ծառուկյանը պետք է շարժվեր այնպես ինչպես իր միտքն ու բանականությունն էի առաջնորդում:



Արման Ղարիբյան

Նույն շարքից