Ֆեյսբուք 

«Սրտի պարտքը» որպես շնորհակալական ուղերձ

analitik.am

Վերջին իրադարձությունների ֆոնին առաջացած տևական լռությունից հետո, երեկ մամուլում տարածվեց ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը`«Սրտի պարտքը» վերնագրով: 
Նախ պետք է ասեմ, որ հայտարարության մեջ առավելապես հիշատակված էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի անուններն ու նրանց հետ կապված քաղաքական համագործակցության վերաբերյալ պատմական ակնարկները:



Ընդանուր տեքստում բավականին շատ էին վերոնշյալ գործարարաներին ուղղված «շնորհակալական» խոսքերը` մեջբերեմ մի քանի միտք Լևոն Տեր Պետրոսյանի հայտարարությունից. « Գագիկ Ծառուկյանի, իսկ նրանից առաջ Խաչատուր Սուքիասյանի ամենամեծ վաստակն այն է, որ նրանք գիտակցեցին, որ երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի եւ առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը։ Ես համոզված եմ, որ այդ վաստակն անհետք չի մնալու» , 
«Չգնահատել այս ամենը, կնշանակի երախտամոռ գտնվել պետական մեքենայի ծանրագույն հարվածների եւ համակիրների կրած բռնաճնշումների պատասխանատվության բեռի տակ հայտնված Ծառուկյանի նկատմամբ, ով այս պահին համաժողովրդական զորակցության, բարոյական աջակցության եւ գոտեպնդման կարիքն ունի»։ 
« Ես եւ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ չենք ուրացել ազգին ու պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած որեւէ անձի կամ կազմակերպության երախտիքը՝ ինչպես էլ հետագայում դասավորված լինեն վերջիններիս հետ մեր հարաբերությունները»:

Առաջին հայացքից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ինքնախոստովանական ելույթ էր, որտեղ Լևոն Տեր Պետրոսյանը իր «սրտի պարտքն» էր համարում քաղաքական հարթակը լքելուց առաջ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործարարաներին, ովքեր այս ընթացքում ֆինանսավորել են իր նախաձեռնած շարժումները, 2007-ից սկսած: 
Քաղաքական ինքնախոստովանության մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին սուր ձևով անդրադարձել է նաև ԲՀԿ-ի ներսում գործող որոշ խառնակիչների (սա առաջին նաղագահի բնորոշումն է), որոնց նա մեղադրում է համաժողովրդական շարժմանը վնասներ հասցնելու մեջ. «Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը»:

Ակնհայտ է, որ ՀՀ առաջին նախագահը, խոսելով այլ կենտրոնից ուղղորդվող խմբակից, նկատի ուներ ԲՀԿ-ի ներսի քոչարյանական թևի ներկայացուցիչներին: Իսկ ինչ վերաբերվում է վերլուծաաններին, ապա դժվար չէ կռահել, որ ՀԱԿ առաջնորդը նկատի ուներ 7or.am-ի և zham.am-ի գլխավոր խմբագիրներ Թևանյանին ու Բոզոյանին:


Ժորա Խաչատրյան

Նույն շարքից