Ֆեյսբուք 

Նաիրիտը կվերաշահագործվի

analitik.am

Վերջին շրջանում ակտիվ քննարկման առիթ էր դարձել «Նաիրիրտ» գործարանի վերաշահագործման հարցը:

Նաիրիտցիները գտնում էին, որ գործարանը պետք է նորից շահագործվի, քանի որ կառույցը կարևոր նշանակություն ունի ՀՀ-ի համար:



Օրերս ՀՀ կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Մասնավորպես Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին ասել է. «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:


Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին»:

Համշխարհայի բանկը Նաիրիտի վերաշահագործումից հետո հետևողական է լինելու գործարանի աշխատանաքներին` կիրականացվի մոնիթորինգ և որակի վերահսկում: Այնումաենայնիվ վերլուծական աշխատանքներն իրականացվելու են Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:

Ինչ խոսք պետության մակարդակով գործարանի վերանորոգման հարցում իրականացվում են մի շարք գործառույթներ: Պետությունն, ամեն դեպքում, շահագրգռված է այս հարցում, քանի որ Նաիրիտի վերակառուցումը ավելացնում է և՛ աշխատատեղեր, և՛ ապահովում է տնտեսական աճ, և՛ ստեղծում նախադրյալներ արդյունաբերության զարգացման համար:

Բայց չպետք է մոռանանք, որ գործարանի ընդանուր վիճակը, թե՛ ֆիզիկական և թե՛ բարոյական առումով նորմայից բավականին ցածր է: Պետությունը դեռ շատ գործառույթներ պետք է իրականացնի գործարանի վիճակի կայունացման համար:


 


Արման Ղարիբյան



Նույն շարքից