Ֆեյսբուք 

Կես քայլ չհերիքեց քաղաքակիրթ մշակույթի ձևավորման համար

analitik.am

Անցած օրերի քաղաքական անսպասելի զարգացումների ֆոնին հետաքրքիր էր դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակն ուղղված Սերժ Սարգսյանին ու վերջինիս պատասխան արձագանքը:


Նախագահների հանրային երկոսությանը հետևեց ՀԱԿ մամլո խոսնակ Արամ Մուսինյանի հայտարարությունը, ըստ որի Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Մուսինյանը նաև նշել էր, որ Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում:

Բնական է, որ Տեր-Պետրոսյանը մեծ առումով վաղուց սպասված հրաժեշտի մեջ է ու այս պայմաններում նպատակահարմար չի գտնում ակտիվ քաղաքական գործընթացների մեջ մտնել: Այնուամենայնիվ, նախագահների հանդիպումը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին նվազագույնը խորհրդանշական առումով կարևոր էր երկրի ու պետականության համար:

 

ժոռա Խաչատրյան

Նույն շարքից