Ֆեյսբուք 

Դաշույնի հարված, թե անկեղծ խոսք

Ինչպես գիտենք, օրերս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հայտարությամբ, որը մեծ արձագանք ունեցավ մամուլում:

 
Այս մասով բազմաթիվ քննարկումներ էին ծավալվել, թե քաղաքական հարթակներում և թե առհասարակ հանրության որոշակի շրջանակներում:


Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն իր «Սրտի պարտքը» վերնագրով հոդվածում «խառնակիչների խմբակ» որակումն էր տվել ԲՀԿ որոշակի շրջանակներին:


Այս մասով կարծիք է հայտնել ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Այսօր tert.am-ի լրագրողի այն հարցին, թե կիսում է այն մոտեցումը, որ ԲՀԿ-ին, այսպես ասած, դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ից, Ուրիխանյանը պատասխանել է.


«Ես արդեն իսկ հայտնել եմ, որ այդ հարցի հետ կապված ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ: Եվ ըստ իս, այլևս որևէ բան էական չէ, բացի մեկ բանից, որ անհրաժեշտ է շարունակել մոբիլիզացնել այն ուժերը, որ դեռ հնարավոր է՝ մնացած լինեն, մարդկանց, որոնք դեռ մնացել են և որոնք կաշխատեն հանուն համոզմունքի: Ինձ, անկեղծ ասած, որևէ այլ բան չի էլ հետաքրքրում այս պարագայում»:


Եթե ամփոփենք առաջին նախագահի վերջին հայտարարությունները, ապա կարելի է եզրակացնել, որ քաղաքական մայրամուտի պատրաստվող Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի անհաջողությունների մեջ մեղադրում է պրոքոչարյանական թևին և ցույց է տալիս իր շնորհակալական կեցվածքը Գագիկ Ծառուկյանի նկատմամաբ:


Ինչևէ, առջևում ներքաղաքական նոր վերադասավորումներն են: Դժվար չէ ենթադրելը, որ քաղաքական դաշտը թևակոխում է նոր փուլ:


Արման Ղարիբյան

Նույն շարքից