Ֆեյսբուք 

ԲՀԿ-ն բոյկոտի միջոցով ժամանակ է շահում

«Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը՝ ԲՀԿ խմբակցությունը հայտարարում է, որ բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանը»,- ահա այսպիսի հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինչից հետո ԲՀԿ-ականները լքել են խորհրդարանից նիստերի դահլիճը:

 

 

Մեծ առումով այս բոյկոտն ավելի շատ ուղղված է ժամանակ շահելուն, քանի որ իսկապես ներքաղաքական դաշտում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. ԲՀԿ-ն իր շուրջ հավաքեց ընդդիադիր՝ ՀԱԿ-ին և Ժառանգությանը, ինչպես նաև՝ մի շարք մարգինալ մարդ-կուսկացությունների, կլանեց նրանց, իսկ վերջում՝ հետ քայլ կատարեց նախապես հայտարարված ծրագրերից:

Արդյունքում ոչ իշխանական-ընդդիմադիր դաշտը ամայացավ, իսկ ԲՀԿ խմբակցության այն պատգամավորները, ովքեր դեմ էին կուսակցության՝ այդպիսի դիրքերից հանդես գալուն՝ լքեցի խրամատը:

Այս իրավիճակում, ԲՀԿ-ն իսկապես մտածելու ու խորհելու շատ բան ունի, քանի որ կատարել է քայլ, որի համար հասարակության առաջ պետք է պատասխանատվություն կրի: Այս էր պատճառը, որ ԲՀԿ-ն դիմեց բոյկոտի, որը ոչ այլ ինչ էր, քան ժամանակ խնդրել հասարակությունից՝ իր քայլն առավել ընկալելի ձևով ներկայացնելու համար:


Հայկ Համբարձումյան

Նույն շարքից