Այսօր` ԱԺ հերթական նիստի ժամանակ, պատգամավոր Փաշինյանը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դրեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը:
Կուրծք ծեծող հեղափոխական գործիչները, ըստ տրամաբանության, պետք է կողմ քվեարկեին նախագծին: Ինչքան էլ, որ պատճառաբանեն, թե նախագիծը ի սկզբանե կործանված է, քանի որ 2-րդ փուլում այն չի կարողանալու ապահովել համապատասխան քվորում, միևնույն է պետք է նշեմ, որ ցանկացած խելամիտ քաղաքական գործիչ, ով դեմ էր բռնապետական ռեժիմին, հանուն արդարության պետք է կողմ քվեարկեր նախագծին: Ցավոք նախագծին կողմ են քվեարկել ընդամենը 4 պագամավոր:
«Երբեմնի» ընդիմադիր քաղաքական ուժ ՀԱԿ-ի «երբեմնի» ընդիմադիր, սկսնակ «ֆիդել կաստրո» Լևոն Զորաբյանը, ոչ միայն դեմ է քվեարկել, այլ նաև պատճառաբանել է , թե Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու բոլոր հիմքերը կան, բայց ՀԱԿ-ը չի միանա, որովհետեւ նախագծի հեղինակն այն չի քննարկել քաղաքական ուժերի հետ:
Այո… Այսօր աննախադեպ դհոլացման պրոցես է սկսվել քաղաքական դաշտում: Հզորագույն և անմրցունակ քաղաքական իմպոտենտ Լևոնը, ակնհայտ շեղվել է իր կուսակցության 2008 թվականին որդեգրած քաղաաական կուրսից: Անկեղծ ասած Փաշինյանի կողմից ներկայացված պարզունակ գործընթացը իրենից ներկայացնում է «քաղաքական թեսթավորում», որի արդյունքում ջրի երես են դուրս գալիս բոլոր դհոլացված, հաճախորդացված այն գործիչները, որոնք այս ընթացքում արջի ծառայություններ են մատուցել ռեժիմին: Չկա մի պատճառ, որը արդարացնում է Նիկոլի նախագծին դեմ քվեարկելը:
Հարգելի Լևոն Զուրաբյանը, կարծես շփվելով ԲՀԿ-ական պատգամավորների հետ, որոշ չափով նմանվել է նրանց: ՀԱԿ-ը որոշակի հարաբերություններ ունենալով Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, արդեն դավաճանում է իր իսկ կողմից այդքան շահարկված քաղաքական օրակարգը. նա դեմ է Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Խորհուրդ Զուրաբյանին. Չունենալով բավարար քաղաքական կշիռ հեղափոխություն իրականացնելու համար` լավ կլինի տեր-պետրոսյանական առոգանությամբ անբովանդակալից և պաթետիկ տեսքստեր ծնելու, փոխարեն փորձեք առաջ քաշեք սարգսյանական վարչախմբին վտարելու ձեր ծրագիրը, եթե այսպիսին դուք ի զորու եք անել: