Ֆեյսբուք 

Հիշողությունը դավաճանում է Նիկոլին

analitik.am

Երեկ տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստը: Նիստում ելույթի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ ընդդիմության ապաքինումը կարճ ժամանակի հարց է և եթե ընդիմությունն այսօր մի փոքր կաղում է, դա չի նշանակում, որ շատեր պետք է ոգևորվեն:


Սակայն ոգևորվողները քիչ չէին և նրանց մեջ ամենազավեշտալին Նիկոլն էր` իր բավականին նյարդային ու հուզումնալից ելույթով:



Կարծում եմ նա հիշողության հետ խնդիրներ ունի, կամ գոնե ձևացնում է որ այդպես է: Քանզի Նիկոլ Փաշինյանը, ասպարեզ գալով ՀԱԿ-ի շնորհիվ, այժմ ինչ-որ բաներ է խոսում իր քաղաքական կնքահայրերի դեմ: Երևի մոռացել է իրեն արված լավությունները` օրինակ, որ իր թերթը փրկելու համար փող էին հավաքում, բանտից ազատելու համար ամառ-ձմեռ ակցիաներ էին անում և նման շատ բաներ:


Հ.Գ,Կարծիք հայտնելու դեմ բան չունեմ, բայց որ մարդ այդքան ուրացող լինի դա աններելի ու անհասկանալի է:

Ալիսա Մանուկյան

Նույն շարքից