Ֆեյսբուք 

Այսօր Մինասի Ավետիսյանի հիշատակի օրն է

analitik.am

Այսօր Մեծ Մինասի հիշատակի օրն է...Նրա, ում կտավները «հիմն էին Արևին»... Իսկ նրա ընկեր Հրանտ Մաթևոսյանն ահա այսպես էր ասում...

«...Նա անսպառ էր: Իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր: Նա, այո, արդեն անսպառ էր: Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը: 

Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո-նա մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո: Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր էր արժանի Տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաև պատկառելի ծերությամբ: 

Նա ապրելու էր Սարյանի կյանքն ու փառքը, և սիրտն ու սերը իր հայրենիքին տված նրա թեթև մարմինը, բոժոժորեն փխրուն մարմինը, կյանքով լեցուն հին մարմնի այդ հուշը 2020 թվականին գեղեցիկ թախիծով կհանձնվեր հայրենի հողին…»:


Արայիկ Մանուկյանի գրառումը



Նույն շարքից