Ֆեյսբուք 

Արդյո՞ք թիմակիցները ևս դուրս կգան խաղից

analitik.am

Քաղաքական դաշտում կարծես հարաբերական անդորր է տիրում: Սակայն կարծում եմ կան բավականին հարցեր, որոնց պատասխանները շատերս կցանկանայինք իմանալ:

Ուզում եմ անդրադառնալ այդ հարցերից թերևս ամենակարևորներից մեկին:



Ոչ իշխանական Եռյակին կազմաքանդելու ճանապարհին իշխանությունները շեշտադրում այն, որ իրենց գործընթացն ուղղված է քաղաքական դաշտը տգետներից, քաղաքականապես ոչ հասուն գործիչներից զտելուն:


 

Այո, ստացվեց այնպես, որ այս պայմաններում ընդիմության առաջնորդները հետ քայլ կատարեցին` «մաքրելով» քաղաքական դաշտը: Այս դեպքում կարծես թե ամեն ինչ ընթանում է իշխանությունների սցենարով:

Մնում է միայն հասկանալ: Արդյո՞ք այսպիսի զարգացումների արդյունքում իշխանության ներկայացուցիչները պատրաստ են իրենց անկիրթ թիմակիցներին ևս դուրս հանել խաղից` քաղաքական դաշտը «մաքրելու» նպատակով:

Արման Ղարիբյան

Նույն շարքից