Ֆեյսբուք 

Առողջապահական որ ծառայություններն են ընդգրկված սոցփաթեթում

analitik.am

Սոցիալական փաթեթից օգտվողների համար պետության կողմից երաշխավորվում են անվճար բժշկական օգնության ու սպա¬սարկման հետեւյալ ծառայությունները.




1) հիվանդանոցային (թերապևտիկ և վիրաբուժական) բժշկական օգնությունն ու սպասարկումը.

ա. նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը)

բ. սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացման (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը), այդ թվում` սրտի փականների պրոթեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով,




գ. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը, դ. սկլերոպլաստիկան և կեռատոպլաստիկան, ե. մետաղական կոնստրուկցիաների արժեքը` վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ, զ. լիթոտրիպսիան (հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ)

2) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը:


Արման Ղարիբյան

Նույն շարքից