Ֆեյսբուք 

Ուրիխանյանին մեղադրել պետք չէ

analitik.am

Ինչպես տեսնում ենք քաղաքական դաշտի հետաքրքիր իրադարձությունները շարունակվում են զարմացնել, իսկ նման տեմպը ակնարկում է առավել հետաքրքիր զարգացումների մասին: 

 

Երեկ tert.am-ի հետ զրույցի ժամանակ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասել է, որ ինքը այլևս իրավասու չէ հանդես գալ Բարգավաճ Հայաստան կուսակցուայան անունից: 
Ի դեպ լրագրողները զանգահարել էին Ուրիխանյանից կարծիք իմանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության կապակցությամբ: Ինչպես տեսանք, սպասում էին մի բան, պարզեցին ավելի հետաքրիքրը:


 

 

 

Բնականաբար հարց է առաջացել, թե արդյոք Ուրիխանյանը այլևս չի հանդիսանում ԲՀԿ մամլո խոսնակը: Նա այս կապակցությամբ հայտնել է.
«Ես ընդամենը մեկ ձևակերպում տվեցի: Որ հրաժարված լինեի, կասեի՝ հրաժարվել եմ, ես ասում եմ, որ այլևս ինձ իրավասու չեմ համարում խոսելու ԲՀԿ-ի անունից»:

 

 

Ընդամենը ամիսներ առաջ այս կուսակցությունը լծվել էր իշխանափոխության գործին, սակայն իրադարձությունների կտրուկ շրջադարձի հետևանքով, ունենք այն ինչ ունենք:

Ամեն դեպքում պետք չէ մեղադրել ու սուր մոտենալ Ուրիխանյանի նման անսպասելի հայտարարությանը. մեծ հաշվով, այսօր ԲՀԿ-ն, որպես կառույց, այլևս գոյություն չունի, ինչ մամլո խոսնակի մասին է խոսքը:

 

Խորհուրդ կտամ սթափ մոտենալ Ուրիխանյանի հայտարարությանը, նա չի կարող լինել մի կառույցի մամլո խոսնակը, որը դե ֆակտո դադրել է գոյություն ունենալ քաղաքական դաշտում:


Անի Սանոսյան

Նույն շարքից