Ֆեյսբուք 

Խնդիրը լուծվեց առանց քաղաքական ուժերի

analitik.am

Ինչպես հիշում ենք շրջանառության հարկի մասին նոր օրենքի շուրջ բարձրացրած մեծ աղմուկից հետո, կառավարությունը, լսելով շահագրգիռ կողմերին, խոստացել էր օրենքում կատարել որոշակի փոփոխություններ:




Այսպիսով, կառավարությունը օրենքում փոփոխությունն կատարելու նախագծերի փաթեթը նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ազգային ժողով: 
Մասնավորապես ԱԺ պատգամավորները առաջարկում էին շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացվել է 100 մլն դրամ: Կառավարությունը, սակայն եզրակացրել է, առաջարկվող 100մլն դրամ շեմ սահմանելու փոխարեն սահմանել 113.4 մլն դրամ: 
Բացի այդ ներդրվել է ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը:



Գործադիրը ներդրել է նաև խրախուսման մեխանիզմ: Մասնավորապես, բոլոր այն ՓՄՁ ներկայացուցիչները, ովքեր կփասթաթղթավորեն իրենց առևտուրը, որպես խրախուսանք, կվճարեն առավել ցածր հարկ:




Օրենքում փոփխությունները կատարված են, սակայն պետք է փաստենք, որ այն մեծ արձագանք չունեցավ, ինչպես ՓՄՁ ներկայացուցիչների, այնպես էլ հանրության կողմից : Իսկ այսօր արդեն հարց է առաջանում ` մինչև փոփոխություններն ո՞վ էր կանգնած առևտրականների հետևում և ո՞վ էր փորձում պղտոր ջրում ձուկ որսալ:

Պատճառը պարզից էլ պարզ է, առևտրականներին հրահրողները որոշակի քաղաքական ուժերն ու տոնավաճառների սեփականատերերն էին, ովքեր ՓՄՁ նորկայացուցիչների խնդիրների հիման վրա փորձում էին «քաղել» որոշակի միավորներ: 
Միևնույն է, քաղաքացիներն առանց որևէ ուժի աջակցության, կառավարության հետ երկխոսությունների արդյունքում, կարողացան հասնել որոշակի հարցերի լուծմանը:




Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ժամանակ քաղաքացին մնում է իր խնդրի հետ դեմ հանդիման: Այստեղ հարց է առաջանում թե ինչի՞ համար են առհասարակ բոլոր քաղաքական ուժերը, եթե քաղաքացու խնդրի լուծման «ենթատեքստում» մշտապես դնում են նեղ անձական խնդիրների լուծման գաղափարը:


Հայկ Համբարձումյան

Նույն շարքից