Ֆեյսբուք 

Երեխան դաստիարակվում է նախևառաջ ընտանիքում, հետո՝ սերիալներով

analitik.am

Նորմալ տան դաստիարակություն ստացած երեխայի վրա սերիալները բացսական ազդեցություները լինում է նվազագույնը: Շատ է խոսվում, որ այսօրվա հայկական սերիալները շատ վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա: Իհարկե, կան ազդեցություններ, որոնցից անհնար է փախչել, բայց, եթե տունը լավ դաստիարակություն է ստանում, ապա այդ ազդեցությունը շատ չնչին է: 

Նախ սկսենք նրանից, որ էտ նույն ազդեցությունները կարող են թողնել նաև հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նույնպես կան սպանություններ, քֆուրներ, սեքս, բռնաբարություն, տանջանք, արյուն և այլն: Այդ իսկ պատճառով ամեն ինչ բարդել այսօրվա հայակակն սերիալների վրա լուրջ չէ: 

Օրինակ, երբ ասում են սերիալում էդքան սպանությոն տեսնողը, վաղը մյուս օր հաստատ մարդասպան կարա դառնա.... այ ձեր հոգուն ղուրբան երեխան դաստիարակվում է նախ և առաջ տանը, հետո շրջապատում ու ամենավերջում միգուցե սերիալներով, էնպես, որ եթե այդ առաջնային երկու դեպքերում մարդասպանության տեսնելու ու սովորելու վտանգ չկա, ես ավելի քան վստահ եմ, որ սերիալի վտանգը չնչին է: 

Ասածս ինչա՝ լավ դաստիարակեք ձեր երեխաներին, փորձեք նրանց լավ շրջապատում մեծացնել ու թող ինչքան ուզումա սերիալ նայի, միևնույն է փոփոխություն տեղի չի ունենալու:


Անկախ Հայաստանի գրառումը

Նույն շարքից