Ֆեյսբուք 

Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ. ԱԺ նախագահ

analitik.am

Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ապացուցեց, որ հերոսներ ծնվում են բոլոր ժամանակներում, եթե հայ ժողովուրդն ունի նրանց կարիքը, եթե պահն օրհասական է: Այս մասին ասվում   Վազգեն Սարգսյանի ծննդյան 56-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Անուրանալի է Վազգեն Սարգսյանի մեծ դերը Արցախյան պատերազմում մեր հաղթանակի, բանակաշինության, նորանկախ Հայաստանի կայացման գործում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը քաղաքական եւ պետական գործիչ էր, ում ողջ կյանքը նվիրված էր հայրենիքը պաշտպանելու, կայացնելու գործին:

Վազգեն Սարգսյանի անսպառ եռանդն ու անձնուրաց նվիրումը տվել են իրենց արդյունքը. Հայաստանի սահմանները հայոց բանակն է պաշտպանում, անկախ Հայաստանը իր դերն ու դիրքն է ամրացնում աշխարհում:

 

Շնորհավոր ծննդյանդ օրը, հայ ազգի արժանի զավակ»:

Նույն շարքից