Ֆեյսբուք 

ԲՀԿ-ում պասիվանում են նաև քաղաքական թևի ներկայացուցիչները

analitik.am

 

Վերջին շրջանում, քաղաքական դաշտում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունները բազմաթիվ վերլուծությունների ու քննարկումների առիթ տվեցին: Կիզակետում ԲՀԿ առաջնորդի հրաժարականի ու դրա հետևանքների մասին լուրերն էին:

ԲՀԿ-ի ընդդիմադիր հռչակվելուց հետո բազմաթիվ գործարարներ սկսեցին լքել կուսակցության շարքերը: Լուրեր էին պտտվում, որ ԲՀԿ առաջնորդի հետ կուսակցությունից հեռանալու էին ողջ ապաքաղաքական զանգվածը և մնալու էին միայն քաղաքական թևը:

Ինչևիցե, եղավ ԲՀԿ համագումարը, Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին, իսկ Նաիրա Զահրաբյանն էլ նշանակվեց կուսակցության ղեկավար: 
Սակայն ամեն ինչ չեղավ այնպես, ինչպես սպասվում էր: Իհարկե ապաքաղաքական զանգվածը գրեթե ամբողջությամբ լքեց կուսակցությունը: Սակայն նրանց հետ մեկտեղ քաղաքական թևի ակտիվ ներկայացուցիչներից Վահե Հովհաննիսյանը 168 ժամ.ամ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ չի ներգրավվելու կուսակցական, ներքաղաքական որևէ գործընթացում, իսկ Տիգրան Ուրիխանյանն էլ այսօր հայտնեց մամլո խոսնակի պաշտոնից դուրս գալու մասին, ավելին` նրա հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նույնիսկ դեռ պարզ չէ թե արդյոք նա կմնա ԲՀԿ-ի շարքերում թե ոչ:

Ստացվում է այնպես, որ ապաքաղաքական զանգվածի հետ մեկտեղ ակտիվ քաղաքական գործիչների շրջանում նույնպես պասիվանալու, որոշ դեպքերում նաև կուսակցությունը լքելու միտում է նկատվում:


Խաչատրյան Ժոռա

Նույն շարքից