Ֆեյսբուք 

Իշխանությունը աշխատանքի է հրավիրում մինչև 25 տարեկան քաղաքական ուժերի` ընդդիմության թափուր պաշտոնի համար (Armcomedy.com)

analitik.am

 ԵՐԵՎԱՆ – Կառավարության կադրերի բաժին/հայտարարություններ/մարտ

Պաշտոնի անվանում – Ընդդիմադիր ուժ (այլընտրանքներ չառաջարկել)

Աշխատանքի տևողությունը – Երկարաժամկետ` երկու տարվա փորձաշրջանով

Աշխատանքի վայրը – Ազատության հրապարակ (աշխատանքը նաև ենթադրում է պարբերական այցեր մարզեր)

Աշխատանքի նկարագիր – Ընդդիմության պաշտոնակատարի պարտականություններն են`


  1. Պարբերաբար խոստանալ իշխանափոխություն
  2. Կազմակերպել զանգվածային միջոցառումներ ժողովրդի լիցքաթափման նպատակով
  3. Մասնակցել համապետական ընտրություններին և ստեղծել թեթև աշխուժություն ընտրությունների հաջորդ օրը
  4. Պարբերաբար հնչեցնել իշխանության ներկայացուցիչների մականուններ
  5. Անհրաժեշտության դեպքում մի քանի օր իրականացնել նստացույց և/կամ հացադուլ



Անհրաժեշտ կրթություն և ձիրքեր.

  • Բակալավրի աստիճան Հանրային կառավարման մասնագիտացմամբ
  • Քաղաքականության մեջ աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ
  • Հավելյալ ժամեր աշխատելու հնարավորություն (աշխատանքի ֆիքսված ժամերը` 9:00-18:00, սակայն հնարավոր են փոփոխություններ)
  • Ցածր, վստահություն ներշնչող և հզոր ձայն
  • Կազմակերչական ունակություններ և արագ փոփոխվող իրավիճակին հարմարվելու ձիրք
  • Երկար ժամանակ հաց չուտելու ֆիզիկական հնարավորություն
  • Նախկինում որպես ընդդիմություն աշխատելու անհրաժեշտ փորձ` առնվազն 5 տարի


Աշխատանքի պայմաններ.

  • Աշխատավարձը կախված է փորձի և հավելյալ հանձնարարություններ կատարելու հետ:
  • Հաջողված թեկնածուն կանցնի երկու շաբաթանոց ներածական ուսուցում:
  • Հաղթած թեկնածուին կտրվի  առողջապահական ապահովագրություն և լրացուցիչ արտոնությունների շռայլ փաթեթ:


Դիմելու կարգը.

Դիմողը պետք ուղարկի CV [email protected] հասցեով այս տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ` նախքան աշխատանքային օրվա ավարտ: CV-ում խնդրում ենք նշել առնվազն երեք նախորդ գործատուների կոնտակտային տվյալներ: Խնդրում ենք նամակի մեջ հստակ նշել, որ այս հայտարարության մասին իմացել եք Առաջին ռազմահայրենասիրականից:



Ամբողջական հոդվածը՝ armcomedy.com

Նույն շարքից