Ֆեյսբուք 

Քաղաքներում կյանքի որակի վարկանիշային աղյուսյակում Երևանը 183-րդն է

analitik.am

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ամերիկյան <<Mercer>> հայտնի խորհրդատվական ընկերությունը օրերս հրապարակել է աշխարհի 230 քաղաքների վարկանիշային աղյուսակը` ըստ կյանքի որակի: Ընկերության գնահատման չափանիշներով 230 քաղաքների շարքում Երևանը զբաղեցրել է 183-րդ հորիզոնականը: Հետաքրքիր է, որ մեր մայրաքաղաքը նկատելիորեն ավելի լավ դիրքերում է, քան հարավկովկասյան մյուս երկրների մայրաքաղաքները: Թբիլիսին հայտնվել է` 194-րդ, իսկ Բաքուն` 197-րդ տեղերում:

 

 

Մենք լավագույնն ենք նաև հետխորհրդային մյուս պետությունների հետ համեմատած` չհաշված մերձբալթյան պետություններին:

 

 

Վարկանիշային աղյուսակը կազմվել է 39 չափորոշիչների հիման վրա` հանցավորության մակարդակ, քաղաքական կայունություն, բժշկական օգնության որակ, տրանսպորտի աշխատանք, սրճարանների, ռեստորանների, զվարճանքի այլ օբյեկտների, մշակույթի օջախների, հանգստի գոտիների առկայություն:
Շատ լավ է, հոյակապ է, հիասքանչ…Սակայն այս լավ լուրը չգիտես ինչու, համոզված եմ, միտումնավոր անտեսվեց գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից կամ զետեղվեց իրենց թերթերի <<արվարձաններում>>:

 

 

Եթե Երևանը այդ երկու քաղաքներին զիջեր անգամ մեկ նիշով, ապա ես պատկերացնում եմ եմ, թե ինչ վայնասուն կբարձրացնեին, ինչեր կհաչային, ինչ հորթային հրճվանքով <<կլուսաբանեին>> առաջին էջերում ու կսկսեին իրենց հերթապահ շահարկումները արտագաղթի, կենսամակարդակի ու մնացած թեմաների շուրջ…

Նույն շարքից