Ֆեյսբուք 

Անմոռուկի տպագրությունը հարկավոր է արգելել միայն տրամաբանորեն մերժելի առարկաների դեպքում

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ անմոռուկ ծաղիկն ընտրվել է անմեղ զոհերի հիշատակի խորհրդանիշ։


Այս փաստը նշանակում է, որ խորհրդանշանի լայնամասշտաբ տարածումը հետապնդում է ԽՆԴՐԻ համաշխարհային ճանաչման նպատակ, այլ կերպ ասած՝ հեռանկարային թիրախային PR։ Հետևաբար, անմոռուկ-խորհրդանշանը տարածող մարդկանց մեղադրելը, մեղմ ասած, անպատճառ և անտրամաբանական է, նույնիսկ՝ վնասակար։


Նույնն է, թե մեղադրել մարդուն ֆեյսբուքյան էջին անմոռուկի նկար տեղադրելու համար։ Հակառակը, պետք է խրախուսել խորհրդանշանի լայնածավալ տարածումն ու կիրառումը հատկապես արտերկրում՝ ի նպաստ հայկական լոբիի։ Անմոռուկի տպագրությունը հարկավոր է արգելել միայն տրամաբանորեն մերժելի առարկաների դեպքում, ասենք, մոխրամանի վրա։


Էրիկ Բարսեղյան

Նույն շարքից