Ֆեյսբուք 

Հրանտ Բագրատյանը հերքում է վարչապետի հետ հանդիպման լուրը

analitik.am

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, որ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: 

 


Նա Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է. «Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր, իբր թե, քննարկվել է իմ՝ Կենտրոնական բանկի նախագահ նշանակվելու հարցը։ Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից և փորձել կատարել Սահմանադրությամբ և օրենքներով իր վրա դրած պարտականությունները»։

Նույն շարքից