Ֆեյսբուք 

Ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը Երևանում բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ էր կատարել

analitik.am

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


<> խորհրդարանական վեհաժողովի համանախագահները Երևանում անցկացվող նիստի ավարտից հետո հանդիպել են լրագրողների հետ: Ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը, որը բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ էր կատարել, համարձակվում է այդքանից հետո ասել, թե հայերը պաշտպանում են Ռուսաստանին և վերջինիս ագրեսոր չեն համարում:

 

Սա լկտիության վերջն է, այլ գնահատական չես կարող տալ: Այսինքն իրենց` ուկրաինացիներին, կարելի է նշանառուներ, վարձկաններ ուղարկել Ադրբեջան, տարբեր ատյաններում պաշտպանել նրանց տարածքային ամբողջականության մասին բարբաջանքը, մեծաքանակ տարատեսակ զենք մատակարարել, Հայաստանին մեղադրել օկուպացիայի համար, իսկ հետո նեղանալ Հայաստանից:



Իրեն բնորոշ աներեսությամբ նշում է, որ եթե դուք հիմա ժխտում եք, որ Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի հանդեպ, ինչպես կարող եք ամբողջ աշխարհից պահանջել, որ ճանաչեն այդ ցեղասպանությունը:



Իրոք որ, խելքից պատուհաս…



Այդ խելքից պատուհասը միաժամանակ հայտարարում է. <>:



Այս զանազան տարասյուկ-յացենյուկներն այս խելքն ունեն, որ ավերակների վերածեցին ու մասնատեցին Ուկրաինան: Փաստորեն իրենց Ուկրաինան կիսահղի չէ, այլ բռնաբարված, լլկված ու լրիվ հղիացած…

Նույն շարքից