Ֆեյսբուք 

ՀՀ-ն հստակեցում է պահանջում

analitik.am

Հայհ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Երեկ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով մոսկվայից ժամանած լրագրողի հարցին, ասել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը պրոբլեմ է, և այդ պրոբլեմը պետք է լուծում ստանա:



Նախագահն իր խոսքում նաև նշել էր. 

 

«ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք և շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ:


Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:



Կարելի է ենթադրել, որ նախագահի հայտարարությունը պատասխան արձագանք էր ԵՏՄ ղեկավարների՝ մարտի 20-ին նախատեսված հանդիպմանը Հայաստանին հրավերք չուղարկելուն: Վերոգրյալին կարելի է գումարել նաև այն, որ Պուտինն առանց գործընկերների հետ քննարկելու հայտարարել էր միասնական արժույթի շուրջ քննարկումներ սկսելու մասին:



Այո, ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բայց պետք է հստակեցում մտցնել. ՀՀ-ն մի՞շտ է ռազմավարական գործընկեր ռուսների համար, թե միայն այն ժամանակ, երբ ձեռնտու է իրենց:

Նույն շարքից