Ֆեյսբուք 

Խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ

analitik.am

Հայկ Համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Այս ամիսներին մի շարք համայնքերում տեղի է ունենալու հանրաքվե, որը հնարավորություն կտա պարզելու այս կամ այն համայնքի դիրքորոշումը` կապված իր բնակավայրի խոշորացման հետ: Համայանքների խոշորացումը իրենից ենթադրում է կառավարման նոր համակարգ:



Խոշորացված համայնքների բնակավայրերի գյուղապետերին փոխարինելու են վարչական ներկայացուցիչները և տվյալ գյուղին առնչվող բոլոր հարցերով (սկսած տեղեկանքից մինչև տարբեր թույտվություններ) գյուղացիները դիմելու են հենց նրան: Վարչական ներկայացուցիչներին առաջարկելու է համայնքի ղեկավարը, բայց թեկնածուն պետք է լինի տվյալ գյուղի ներկայացուցիչների ժողովի կողմից ներկայացվածը:



Համայնքների ավագանին ձեւավորվելու է երկու տարբերակով: Խոշորացված համայնքի մաս կազմող յուրաքանչյուր գյուղի մեկ ներկայացուցիչ անպայման լինելու է համայնքի ավագանիում, իսկ ավագանու մնացած անդամներն արդեն ընտրվելու են ըստ բնակչության թվի: Տարբեր համայնքների համախմբումը տեղի է ունենալու մի քանի կարեւոր գործոնների շուրջը` ըստ նպատակահարմարության:



Ներկայումս մշակվել են խոշորացման երկու տարբերակներ` ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ:

Նույն շարքից