Վերլուծական Տնտեսություն 

ՌԴ-ն տնտեսապես կարող է թուլացնել ԱՄՆ-ին

Բարաք Օբաման համարում է, որ Ռուսաստանը «տարածաշրջանային գերտերություն է, որը չի կարող համար 1  վտանգ լինել ԱՄՆ անվտանգության համար: Օբաման այն քաղաքական գործիչներից է, ով առաջնորդվում է առաջին հերթին սանկցիաներով, ինչը նշանակում է, որ տնտեսական քաղաքականությունը չի համարում գերակա: Սակայն ի տարբերություն Օբամայի ամերիկյան ֆինանսիստները հասկանում են տնտեսական վտանգն ամբողջությամբ: Միջազգային ոսկու շուկայի հայտնի թրեյդեր  Ջիմ Սինկլերը, ում անվանում են «ոսկե բզեզ» նշում է ԱՄՆ թույլ կողմերի մասին, որոնք կարող է օգտագործել ՌԴ-ն՝ անելով 4 քայլ:


Առաջին հարվածը դոլարին կարվի: Գաղտնիք չէ, որ ամերիկյան ազգային արժույթի ուժը հիմնված է Սաուդյան Արաբիայի և ՆԱԵԿ (ՕՊԵԿ) երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածության, որի համաձայն էներգակիրների մատակարարման բոլոր պայմանագրերը պետք է կնքվեն ԱՄՆ դոլարով, ինչի հաշվին դոլարը «ոսկու ստանդարտի» վերացումից հետո նավթով երաշխավորվեց: ԱՄՆ-ն որպես փոխհատուցում ամերիկամետ Մերձավոր Արևելքի երկրներին ռազմական օգնություն խոստացավ:


Դոլարի ինդեքսը, որը ցույց է տալիս վերջինիս փոխարժեքը եվրոյի, իանի, ֆունտ ստերլինգի, շվեդական կռոնի և շվեյցարական ֆրանկի նկատմամբ, գրեթե միշտ պահվում է ԱՄՆ  Արժութային կայունացման հիմնադրամի գործողությունների շնորհիվ: Երբ դոլարի ինդեքսը 80-ից ներքև է ընկնում, հիմնադրամը  փորձում է ետ բերել գործակիցը 80,5 կամ 81,2 մակարդակին, քանզի պետք է ստեղծել ամենաուժեղի տպավորություն: Սակայն դոլարն արդեն ճնշում է զգում՝ նույնիսկ եվրոյի հետ փոխանակվելիս:


Նավթադոլարը ԱՄՆ դոլարի համար իմպուլս է: Եթե Ռուսաստանը մարտահրավեր նետի նավթադոլարին, սկսի էներգակիրներ վաճառել այլ արժույթով, ապա իմպուլսի փոփոխություն տեղի կունենա, և այդ դեպքում դոլարի ինդեքսը կարող է իջնել մինչև 76:


Երկրորդ հարվածը կլինի ԱՄՆ ազդեցության թուլացումը Եվրոպայում: Եթե ՌԴ-ն սկսի էներգակիրների վճարը վերցնել եվրոպական արժույթով, ապա ամերիկյան արժույթը եվրոյի նկատմամբ կիջնի մինչև 1,5 դոլարի սահմաններում: Արդյունքում եվրոյի գինը կբարձրանա, էներգակիրների գինը կիջնի, իսկ եվրոպացիներն էլ երջանիկ կլինեն եվրոյով վճարումներ կատարելու հնարավորություն ստանալու համար:


Հենց այդ պատճառով էլ Անգելա Մերկելը փոխեց իր վերաբերմունքը՝ հիշելով տնտեսության մասին, չէ՞ որ Գերմանիայում 300 000 աշխատատեղեր կախված են ՌԴ-ից, իսկ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2013 թ.-ին կազմել է 76 միլիարդ եվրո:


Երրորդ հարվածը ԱՄՆ տնտեսությանը կլինի այն, որ վերոնշյալ երկու հարվածների արդյունքում ԱՄՆ-ում կբարձրանա բենզինի գինը՝ մեկ գալոնի համար 1 դոլարով: Այս թանկացումը ամերիկյան հասարակությունը դժվար թե կարողանա ներել կառավարությանը:


Չորրորդ հարվածը կլինի ամերիկյան ֆոնդային շուկայի փլուզումը: ՌԴ-ն մի ձեռքում պահում է նավթադոլարը և ամեն վարկյան կարող է այնպես անել, որ Dow (ամերիկյան շուկայի առաջատար ինդիկատոր)-ն փլուզվի:

 

 

Այս ամենի արդյունքում ԱՄՆ-ն ստիպված է լինելու վճարումներ կատարել այլ արժույթով, ինչը հավասար կլինի տնտեսության ինքնաոչնչացման: ՌԴ-ն կարող է գլխիվայր շրջել ԱՄՆ տնտեսությունը ցանկության դեպքում: Սինկլերն այս կապակցությամբ ասել է.«Կարելի է շարունակ թափահարել դրոշներով, բայց փաստը մնում է փաստ, նրանք ունենք ԱՄՆ տնտեսությունը քայքայելու հնարավորություն, ինչը տնտեսական ատոմային ռումբ է Պուտինի ձեռքում, որն ամեն վարկյան Պուտինը կարող է օգտագործել»:


Ռուսաստանի Բանկի փոխնախագահ Կսենիա Յուդաևան իր հերթին հայտարերեց, որ ռուսական ռուբլին առավելագույնս պաշտպանված է ամերիկյան սանկցիաներից, ուստիև ոչ ԿԲ-ն և ոչ էլ ՌԴ կառավարությունն ի պատասխան սանկցիաների արժութային գործարքների սահմանափակման և կապիտալի տեղափոխման հարց  չեն քննարկում: Հակառակը՝ նրանք ակնկալում են ռուսական արժույթի ամրապնդում և մոտ ապագայում ազգային տնտեսությունում արժույթի վերածում ռուբլու:


Ռուբլու պաշտպանվածությանն անդրադարձել է նաև ՄԳԻՄՕ  միջազգային ֆինանսների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Վալենտինա Կատասանովան.«Ռուբլու գինը որոշում է դոլարը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ազգային արժույթը երաշխավորված է ԿԲ ոսկու պաշարներով, որոնցում դեռևս գերակշռում է դոլարային հատվածը: Ռուբլին արտաքին ազդեցությունից ապահովագրելու համար այն պետք է արտահանվի ոչ թե շուկայում արժույթի գնման, այլ ՌԴ տնտեսության իրական հատվածի պարտավորությունների համար: Մենք դա չունենք, որովհետև ԿԲ-ն, չնայած որ հրապարակում է վերաֆինանսավորման պաշտոնական դրույթ, բայց բանկերի իրական վերաֆինանսավորում տնտեսական նախագծերի իրագործման համար չի արվում, այլ բանկերին գումար է տրամադրում ՌԵՊՕ-ի դրույքով, արժեթղթերի գրավադրմամբ: Ինձ համար զարմանալի է, որ մեր ֆինանական ղեկավարները նման հայտարարություններ են անում: Ինչ վերաբերում է  նրան, որ ՌԴ-ն կարող է ոչնչացնել ԱՄՆ տնտեսությունը, ապա սանկցիաների կիրառման դեպքում, ՌԴ-ն կկողմնորոշվի դեպի այլ շուկաներ, որտեղ գազը և նավթը կվաճառենք ոչ թե դոլարով, այլ ուրիշ արժույթով: Արդյունքում ամերիկյան դոլարը կկորցնի իր ազդեցությունն աշխարհում, ինչը միանշանակ ուժեղ հարված է, բայց ՌԴ-ն այստեղ ոչ թե ակտիվ, այլ պասիվ դերակատար է»:


ՌԴ-ն այսօր էլ կարող է արժութային  սահմանափակումներ մտցնել, ինչը հնարավորություն կտա զարգացնել ազգային տնտեսությունը, սակայն երևի թե կան քաղաքական պատճառներ, որոնց համար այս գործիքը դեռևս չի կիրառվում: 90-ականներին  Ասիական ֆինանսական ճգնաժամի ժամանակ Մալազիան արգելեց կապիտալի արտահոսքը երկրից, ինչի արդյունքում այն կարողացավ փրկել իր ներքին շուկան փլուզումից, իսկ արժութային խաբեբաները հայտնվեցին վանդակում: Արդյունքում ԱՄՆ-ն ուղղակի հարձակվեց  Մալազիայի վարչապետի վրա՝ ստիպելով նրան հրաժարական տալ: Հավանական է, որ ՌԴ իշխանությունները չեն կիրառում տնտեսական ազդեցության գործիքներն այս պահին, քանի որ դեռևս պատրաստ չեն նման ճնշման:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից