Վերլուծական Տնտեսություն 

Ղրիմի ֆինանսական մեկուսացումը կլինի ԵՄ-ի տնտեսության քայքայման հիմնաքարը

ԵՄ-ն Ղրիմին սպառնում է  տնտեսական, առևտրային և ֆինանասական բլոկադայով:  ԵՄ-ն  հրամանագրել է , որպեսզի եվրոպական որևիցե կազմակերպություն Ղրիմի բանկերի հետ գործարքներ չանի:  Արդեն ուկրաինական բանկերի մեծ մասը դադարեցրել է գործունեութունը Ղրիմում:

«Քաղաքական տեղեկատվություն» կենտրոնի փոխնախագահ Ալեքսեյ Պանինը նշում է. «Ղրիմը և Սևաստոպոլը կամաց-կամաց դառնում են  Ռուսաստանի մի մասը և դժվարորեն են ինտեգրվում Ռուսաստանի տնտեսության մեջ: Ղրիմի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական խոշոր կազմակերպությունները: Եթե «Газпром»-ը սկսի իր գործունեությունը Ղրիմում, ապա բոլոր եվրոպական ընկերություններին կարգելվի համագործակցել վերջինիս հետ: Ղրիմի մեկուսացման արդյունքում եվրոպայի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ կվատանան և հենց այս բանից էլ Եվրոպան վախենում է»:

 

ԵՄ-ն մինչ այժմ արած իր բոլոր տեղեկատվական սպառնալիքները կատարել է  Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որպեսզի կարողանա ուժեղացնել իր խորհրդակցություններն ու քննարկումները Ռուսաստանի հետ:

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը կարծում է, որ Ռուսաստանին տնտեսական վնասներ հասցնող և ոչ հեռատես արևմտյան ուժերը շուտով Ռուսաստանին կխնդրեն համագործակցել իրենց հետ, բայց ստիպված կլինեն ամեն ինչ սկսել մաքուր էջից: «Այսօր տեսանելի է եվրոպացի քաղաքական գործիչների անկումը: Հասկանալի է, որ ինչքան վատություն անեն մեր երկրի նկատամամբ, այնքան ԵՄ-ի համար կդժվարանա որոշ ժամանակ անց մեր երկրի հետ լավ հարաբերությունների հաստատումը: Իսկ նրանք ստիպված կլինեն գնալ այդ քայլին: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանը հաստատ կիմանա, որ ԵՄ-ն իրեն դաշնակից լինել չի կարող, այլ միայն՝ թշնամի»:

 

 

Արդյոք հնարավոր է ԵՄ-ի նկատմամբ պատասխան քայլեր ձեռնարկել:

 

 Չի կարելի մոռանալ, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է: Եվ եթե ինչ-որ երկիր չընդունի դա, ապա դա այդ երկրների խնդիրը կլինի:  Աշխարհում շատ քաղաքական գործիչներ կան, ովքեր ցանկանում են կայանալ այլ երկրների հաշվին: Հաշվի առնելով այն, որ ԵՄ-ն եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի առևտրական գործընկերը, ապա պարզ է, որ Ղրիմը ինչ-որ տնտեսական կապ ունի վերջինիս հետ: Հենց այս պատճառով չի կարելի ասել, որ տնտեսական պատժամիջոցները ընդհանրապես չեն ազդի ՌԴ-ի վրա:

Քաղաքագետ Սերգեյ Կուլիկը կարծում է, որ ԵՄ-ի կողմից Ղրիմի ֆինանսական մեկուսացումը շատ մեծ ազդեցություն չի ունենա տեղի բիզնեսի վրա:

 

«Морской» և «Черноморский» զարգացման բանկերը Ղրիմում են գտնվում: Ռուսական այլ բանկեր նույնպես կսկեն գործել Ղրիմում և Սևաստոպոլում: Այնպես որ, Ղրիմում դժվար զգան ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցությունները, եթե իհարկե, դրանք ԵՄ-ի կողմից իսկապես կիրառվեն:  

Նույն շարքից