Վերլուծական Տնտեսություն 

Ո՞ր քաղաքներում են Հայաստանի ամենաթանկ բնակարաններն ու տները

analitik.am

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության` Երևանում այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները չեն փոփոխվել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

 

Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայականմիջին գներն (դրամով)՝ ըստ վարչական շրջանների

 

Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են այս տարվա փետրվարի, մարտի և 2013-ի մարտի ցուցանիշները:

 

 

Ըստ տվյալների՝ այս տարվա մարտին չեն փոփոխվել նաև Երևան քաղաքի բնակելի տների շուկայական միջին գները:

 

Երևան քաղաքի բնակելի տների շուկայական միջին գներն (դրամով)՝  ըստ վարչական շրջանների

 

Ստորև գտնվող աղյուսակում ևս ներկայացված են այս տարվա փետրվարի, մարտի և 2013-ի մարտի ցուցանիշները:

 

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա մարտին Երևանում բնակարանների և տների գները չեն փոփոխվել ոչ միայն փետրվարի, այլև՝ հունվարի համեմատ:

 

Իսկ եթե դիտարկենք տարեկան կտրվածքով, ապա ստացվում է, որ Երևանում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետրի միջին արժեքները 2013 թ.-ին, 2012 թ.- ի համեմատ, աճել են 5,4 տոկոսով և կազմել է 271,3 հազար դրամ` 257,3 հազար դրամի դիմաց։

 

Ըստ վերլուծաբանների՝ գների բարձրացման գլխավոր պատճառներից մեկը Հայաստանում գների աճն է, ընդ որում՝ շինարարական նյութերի գների աճը։

 

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախորդ մի քանի տարիների տվյալներից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Երևանում բնակարանների գների աճը սեզոնային բնույթ չի կրում:

 

Հիմա մարզերի մասին: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ՀՀ քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների և անհատական բնակելի տների գները ևս գրեթե չեն փոփոխվել:

 

Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայականմիջին գներն (դրամով)` ըստ քաղաքների



Բնակելի տների շուկայական միջին գներն (դրամով)` ըստ քաղաքների



 

 

Ներկայացված աղյուսակներից երևում է, որ նշված ժամանակաշրջաններում բնակարանների և անհատական տների ամենաբարձր գները արձանագրվել են Ծաղկաձորում: Ընդ որում՝ այստեղ մեկ տարվա ընթացքում գներն անփոփոխ են մնացել:

 

Բարձր գներով բնակարաններով և տներով ՀՀ քաղաքներից երկրորդ տեղում ՝ Աբովյանն է, երրորդում՝ Վաղարշապատը:

 

Իսկ ամենաէժան տներն ու բնակարանները Դաստակերտում են:

 

Սեդա Հերգնյան

 

 

 

 

Նույն շարքից