Վերլուծական Տնտեսություն 

Ռուսաստանն այս տարի 79 %-ով նվազեցրել է Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալը

analitik.am

Այս տարվա հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 843.6 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 4.9 մլրդ. դրամ կամ 11.8 մլն. ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 6.3 %-ով:


Ինչպես Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 51.5%-ը կազմել են մանածագործական իրերը, 15.8%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.7%-ը` սարքեր և ապարատները, 2.8%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները 2.7%-ը` պլաստմասսա և դրանցից իրեր, կաուչուկ և ռետինե իրերը, իսկ 11.8%-ը` մնացած ապրանքները:


Օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքն, ըստ տարիների, ունի հետևյալ պատկերը.

2005 թվական՝ 40.4 մլն դոլար

2006 թվական՝ 53.6 մլն դոլար

2007 թվական 71.9 մլն դոլար

2008 թվական` 67.4 մլն դոլար

2009 թվական` 51 մլն դոլար

2010 թվական` 46.4 մլն դոլար

2011 թվական` 60.5 մլն դոլար

2012 թվական`58.8 մլն դոլար

2013 թվական` 57.8 մլն դոլար


Պարզվում է՝ օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների ընդհանուր ամենամեծ ծավալը վերջին 10 տարում եղել է 2007 թվականին:

Այդ տարվա համեմատ 2013-ի ցուցանիշը նվազել է 14.1 մլն դոլարով:

Այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրության մեջ ուշագրավ է այն փաստը, որ 2013-ի առաջին եռամսյակի համեմատ, Ռուսաստանը 79 %-ով նվազեցրել է Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալը: Եթե 2013-ի հունվար-մարտին ՌԴ-ից ՀՀ մարդասիրական օգնության կարգով ներմուծվել է 426 հազ. դոլարի ապրանք, ապա 2014-ի հունվար-մարտին՝ 89.5 հազ. դոլարի: Սրա արդյունքում ստացվել է, որ այս տարվա հունվար-մարտին ԱՊՀ երկրներից օգնության կարգով ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալը նվազել է 60.3 %-ով: Իսկ ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ին տրամադրած մարդասիրական օգնության ծավալով առաջին տեղում Նիդերլանդներն է՝ ընդհանուր ծավալի 46.4 %-ը, հետո՝ Միացյալ Նահանգները (14 %-ը ), հետո՝ Միացյալ Թագավորությունը (5.2 %-ը):


Ի դեպ, այս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Նիդերլանդները 303.4 անգ. մեծացրել է ՀՀ-ին տրամադրած մարդասիրական օգնության ծավալը, Միացյալ Թագավորությունը՝ 8.5 անգ. , իսկ Միացյալ Նահանգները՝ նվազեցրել 46 %-ով:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից