Վերլուծական Տնտեսություն 

Բարձր տեսակի ալյուրը հունվարի համեմատ թանկացել է

analitik.am

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է հիմնական պարենային ապրանքների միջին մանրածախ գները այս տարվա մարտին և առաջին եռամսյակին: Նկատելի է, որ կան ապարանքներ, որոնք շարունակում են թանկանալ, և կան ապրանքներ, որոնց դեպքում էլ հակառակն է: Ստորև ներկայացնում ենք ապրանքները գներն այս տարվա մարտին՝ հունվարի համեմատ:


Այսպիսով` հացը և ալյուրը

I տեսակի հացի 1 կգ-ի արժեքը մարտին չի փոխվել՝ 396 դրամ, նույնը բարձր տեսակի հացը՝ 475: Փոխարենը 7 դրամով թանկացել է բարձր տեսակի ալյուրի գինը՝ դառնալով 414 դրամ:


Մակարոնը, բրինձն ու լոբին

Էժանացել են նաև մակարոնեղենը (31 դրամով)՝ դառնալով 495 և բրինձը (24 դրամով)՝ դառնալով 755, իսկ լոբին թանկացել է (32 դրամով)` դառնալով 1 214 դրամ:


Միսը


1 դրամով թանկացել է թռչնի միսը՝ դառնալով 1 670 դրամ 1 կգ-ի դիմաց, 22 դրամով էլ ոչխարի միսը (2 996): Փոխարենը էժանացել են տավարի միսը (136 դրամով)՝ դառնալով 2 996 դրամ, խոզի միսը (63 դրամով)՝ դառնալով 2 838 դրամ և իշխան ձուկը ՝ (55 դրամով)՝ դառնալով 2 195 դրամ:


Կաթը և պանիրը


Նշված ժամանակահատվածում 3 դրամով թանկացել է կաթի 1 լիտրը՝ դառնալով 413 դրամ: Թանկացել է նաև «Չանախ» պանիրը (1 կգ-ը)՝ 84 դրամով և դարձել 2 244 դրամ, իսկ «Լոռի» պանիրը թանկացել է 23 դրամով՝ դառնալով 2 542 դրամ: Ձուն Մարտի համեմատ 10 հատ ձվի ընդհանուր գինը էժանացել է 10 դրամով՝ կազմելով 739 դրամ:


Յուղը և մարգարինը

Հայաստանում, հունվարի համեմատ, մարտին 1 կգ կենդանական յուղի (կարագի), գինը նվազել է դրամով 110 դրամով՝ կազմելով 3 762 դրամ: Մարգարինը էժանացել է 11 դրամով և կազմել 1 196 դրամ, իսկ բուսական յուղը՝ 48 դրամով և դարձել 771 դրամ:


Շաքարավազ


Մարտին շաքարավազի 1 կգ-ը կազմել է 365 դրամ, որը հունվարի համեմատ նվազել է 1 դրամով:


Միրգը


Խնձորի 1 կգ-ը նվազել է 106 դրամով և կազմել 583 դրամ: Տանձը էժանացել է 26 դրամով ու դարձել 1 061 դրամ, իսկ խաղողը՝ 230 դրամ ով ուդարձել 544 դրամ:


Բանջարեղեն


ԱՎԾ-ն ներկայացրել է կաղամբի, գլուխ սոխի և կարտոֆիլի, լոլիկի գները՝ 1 կգ-ով: Ըստ դրանց՝ կաղամբը էժանացել է 23 դրամով, գլուխ սոխը՝ 42 դրամով, կարտոֆիլը 12 դրամով, իսկ լոլիկը՝ 206:


Հավելենք, որ 2014 թվականի մարտին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.4 տոկոսով։ Ընդ որում` 2014 թվականի հունվար-մարտն ընկած ժամանակահատվածում սպառողական գների աճը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4.6 տոկոս։

Նույն շարքից